Արամ MP3-ը ժամանեց Հայաստան (ֆոտո)

06:09   13 մայիսի, 2014

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը վերադարձավ Հայաստան:


Չնայած առավոտյան ժամը 04:00-ն էր, «Զվարթնոց» օդանավակայանում երգչին դիմավորեցին նրա մեծաքանակ երկրպագուները:

Հիշեցնենք, որ Արամը Not alone երգով 174 միավոր հավաքեց եւ զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: Մրցույթում հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը:

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE