09:36 13 մայիսի, 2014«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը վերադարձավ Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում երգչին բուռն հանդիպում կազմակերպեցին նրա երկրպագուները։
Արամը երկար ժամանակ չէր հայտնվում սպասասրահում, սակայն անվտանգության աշխատակիցները հաղորդեցին, որ երգչի ուղեբեռը դեռ ամբողջությամբ չի եկել, եւ որ Արամը դրանցից մեկը կորցնելու մասին դիմում է լրացնում։ Վերջապես, հայտնվելով սպասասրահում, Արամը հուզվեց երկրպագուների կազմակերպած ընդունելությունից։ Մնացածը՝ լուսանկարներում։
Հիշեցնենք, որ Արամը Not alone երգով 174 միավոր հավաքեց եւ զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: Մրցույթում հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի