21:04 13 մայիսի, 2014Վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները դիմավորում էին Արամ MP3-ին եւ Գարիկ Պապոյանին, ովքեր Հայաստան վերադարձան «Եվրատեսիլ» մրցույթին:
Տպավորիչ ընդունելությունից հետո Արամն ու նրա ընկերը՝ Vitamin Club-ի անդամ Գարիկ Պապոյանը, զրուցել են լրագրողների հետ: Գարիկը ներկայացրել է մրցույթից եւ Արամի ելույթից իր տպավորությունները, ինչպես նաեւ խոսել այն մասին, թե որքան է կարոտել հայկական նեոփիլիսոփայական «քյառթուիզմ» շարժումը: