Թեսթ. որքանով եք պրակտիկ

10:06   15 մայիսի, 2014

Մտածե՞լ եք, թե որքան պրակտիկ եք։ Այս թեսթը ցույց կտա, թե որքանով եք հաղթահարում կյանքի տարբեր իրավիճակները։ Կարո՞ղ եք, արդյոք, ինքնուրույն որոշումներ կայացնել։

Յուրաքանչյուր «այո» պատասխանը՝ 1 միավոր, «ոչ»-ը՝ 0:

1. Կկարողանա՞ք ապրել անմարդաբնակ կղզում։

2. Կկարողանա՞ք կրակ վառել։

3. Կարողանո՞ւմ եք ձու եփել։

4. Կկարողանա՞ք երեք ուտեստից ճաշ պատրաստել։

5. Կարողանու՞մ եք վերնաշապիկ արդուկել։

6. Գիտե՞ք, թե ինչպես են փոխում ավտոմեքենայի անվադողը։

7. Հեշտությա՞մբ եք պրակտիկ խնդիրներին լուծումներ գտնում։

8. Կարողանո՞ւմ եք իրեր նորոգել։

9. Լավ կազմակերպվա՞ծ եք։

10. Կկարողանա՞ք գրասենյակում քարտերի պահոց ստեղծել։

11. Գիտե՞ք, թե ինչպես են փակցնում ծակված անվադողը։

12. Կարո՞ղ եք նորոգել ծորակը։

13. Գիտե՞ք, թե ինչպես են հեռացնում մաշկի տակ մտած փուշը։

14. Կարողանո՞ւմ եք հեռացնել մեղվի փուշը։

15. Կարողանո՞ւմ եք արհեստական շնչառություն տալ։

10-15 միավոր - Դուք շատ պրակտիկ եք, կարողանում եք հաղթահարել ցանկացած բարդ իրավիճակ, ուժեղ համբերություն ու խոհեմություն ունեք։

4-9 միավոր - Դուք կարողանում եք հոգ տանել Ձեր մասին։ Գուցե Դուք նույն թեթեւությամբ չեք կարողանում հաղթահել ամեն ինչ, բայց կարողանում եք առանց մեծ ջանքերի։

3 կամ պակաս միավոր - Դուք գրեթե չեք կարողանում Ձեր մասին հոգ տանել։ Առանց ուրիշների օգնության երկար չեք գեյատեւի։ Մեծ քաղաքում այնքան կմնաք, որքան բավականաչափ գումար կունենաք, որպեսզի վարձեք մարդկանց՝ Ձեր փոխարեն ամեն բան անելու համար։

Աղբյուրը՝ nazakate.ru



© NEWS.am STYLE