Պրեմիերա. R&B ոճի բելգիհայ երգչուհի Kéyoh՝ Shining Star

12:23   14 մայիսի, 2014

R&B ոճի բելգիհայ երգչուհի Kéyoh-ի (Կարինե Օհանյան) նոր՝ Shining Star երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն հասանելի է Youtube-ում:

Ավելի վաղ Կարինեն պատմել էր նոր երգի մասին. «Իհարկե, այն ես եմ գրել, ինչպես եւ իմ բոլոր երգերը: Ոգեշնչումը ստացա վերջերս, երբ այցելեցի Լոս Անջելես: Երգն ուրախ ժամանցի եւ սիրո մասին է: Ես գիտեմ, որ երիտասարդները չեն հագենում ուրախ ժամանցից եւ ուզում են, որ այն անվերջ տեւի: Ոճն ինձ համար արդեն հարազատ դարձած R&B/POP/Dance-ն է»:



© NEWS.am STYLE