Թեսթ. հագուստն ու մարդու բնավորությունը

10:03   17 մայիսի, 2014

Բարի լույս, երկիր: Գիտե՞ք, որ հագուստը շատ բան կարող է ասել մարդու մասին: Համարվում է, որ ոճը բնավորության մասին է խոսում: Թեսթը ձեզ կօգնի բացահայտել, թե որ տեսակի մարդկանց թվին եք պատկանում:

1. Փորձո՞ւմ եք յուրաքանչյուր սեզոնին ինչ-որ նոր հագուստ գնել, եթե նույնիսկ այդ անհրաժեշտ չէ:

Այո – 3 միավոր, ոչ – 0 միավոր:

2. Ի՞նչ գործվածքներ եք նախընտրում:

Միագույն – 3 միավոր, նկարներով – 2 միավոր, հատուկ նախընտրություն չունեք – 0 միավոր:

3. Ի՞նչ ոճ եք ընտրում ձեզ համար:

Դասական – 0 միավոր, սպորտային – 3 միավոր, այն, ինչ նորաձեւ է – 5 միավոր նորաձեւության վերջին միտումները – 7 միավոր:

4. Համարձակվո՞ւմ եք առաջինների շարքում լինել նորաձեւության վերջին միտումները հագնելու հարցում:

Այո – 5 միավոր, կախված է իրավիճակից – 3 միավոր, ոչ– 0 միավոր:

5. Նախընտրո՞ւմ եք համարձակ գույների համադրությունը:

Այո – 5 միավոր, հազվադեպ – 3 միավոր, ոչ – 1 միավոր:

6. Նախընտրո՞ւմ եք հագնել…

Սպորտային շապիկներ – 3 միավոր, անգլիական կոստյումներ – 2 միավոր, խիստ ձեւվածքով կիսաշրջազգեստներ – 1 միավոր

7. Գլխարկի ի՞նչ ձեւ է նախընտրում:

Լայնեզր – 7 միավոր, չալմայի տեսքով - 4 միավոր, առանց եզր – 2 միավոր, ընդհանրապես գլխարկ չեք դնում – 0 միավոր:

8. Ինչպիսի՞ պայուսակներ են ձեզ դուր գալիս:

Սպորտային – 4 միավոր, սնդուկի ձեւ հիշեցնող – 3 միավոր, «Ծրարներ» - 2 միավոր, այն, ինչ նորաձեւ է – 0 միավոր:

9. Սիրո՞ւմ եք բարձրակրունկ կոշիկներ:

Այո – 3 միավոր, ոչ – 0 միավոր

10. Ձեր զգեստապահարանում կա՞ գոնե մեկ իր, որը ձեր ձեռքերով եք պատրաստել:

Այո – 3 միավոր, ոչ – 0 միավոր

11. Ձեր նախընտրած տնային հագուստը:

Երկար կիսաշրջազգեստ բլուզով կամ սվիտերով – 5 միավոր, տաբատ՝ սվիտերով – 3 միավոր, պարզապես հին իրերն եք հագնում – 2 միավոր:

12. Ի՞նչ զարդեր եք նախընտրում:

Ուլունքներ – 7 միավոր, կրծքազարդ 5 – միավոր, կախազարդ – 3 միավոր, պարզ մանյակ – 1 միավոր:

13. Գործվածքների վրա ձեր նախընտրած նախշերը:

Ծաղիկներ – 7 միավոր, պուտեր – 5 միավոր, գծեր – 3 միավոր, երկրաչափական պատկեր – 1 միավոր, դուք միագույն գործվածք եք նախընտրում – 0 միավոր:

Արդյունքները

5-11 միավոր - Նպատակասլաց մարդ եք, սիրում եք հանգիստն ու կայունությունը, չեք շտապում բացել ձեր հոգին, թեեւ շրջապատի հանդեպ միշտ սիրալիր եք ու բարեհամբույր: Դժվարությամբ եք ծանոթություն սկսում, բայց եթե ինչ-որ մեկը գրավում է ձեզ, այդ երկարատեւ է: Դուք լավ տնտեսուհի եք եւ երեխաների հանդեպ պահանջկոտ: Գործունեության մեջ ջանասեր եք:

12-22 միավոր - Ձեր բնավորությունը հակասական է: Առանց հատուկ պատճառի ձեր ուրախությունը փոխվում է տխրության, մռայլ տրամադրությունը՝ անզուսպ ուրախության: Դուք սիրում եք մշտապես շարժման մեջ լինել՝ հաճախ փոխելով հայացքները, ինչը ոչ միշտ է դուր գալիս շրջապատին: Գործունեության մեջ աչքի եք ընկնում արագությամբ, ըմբռնողականությամբ, բայց այդ ժամանակաշրջանները փոխվում են անտարբերության, անգործության:

23-37 միավոր - Դուք մոտ եք «ոսկե միջինին», ձեզ համար հեշտ է շրջապատի հետ, իսկ նրանց՝ ձեզ հետ: Բարյացակամ եք, լավ ինքնատիրապետում ունեք, բայց եթե հարկավոր է, կարող եք բուռն արձագանքել: Ձեզ հաջողվում է գրավել նույնիսկ այն մարդկանց վստահությունը, ովքեր սկզբում ձեզ լավ չեն վերաբերվում: Դուք լավ եք կատարում ձեր պարտականությունները: Ձեր տունը ձեր ընկերների համար հանգիստ անկյուն է:

38 միավոր եւ ավելի - Փորձեք ցանկացած տարիքում պահպանել ձեզ բնորոշ հոգու երիտասարդությունը: Դուք հեշտությամբ բռնկվում եք եւ նույն կերպ հանգչում: Շատ տպավորվող եք եւ չեք կարողանում թաքցնել ձեր զգացմունքները: Այս ամենը բարդացնում է շրջապատի հետ շփումը, ինչն էլ բարդացնում է թե՛ ձեր, թե՛ նրանց կյանքը:

Աղբյուրը՝ nazakate.ru



© NEWS.am STYLE