Բեյոնսեն բաժանվո՞ւմ է Ջեյ Զիից

17:43   15 մայիսի, 2014

Արեւմտյան շոու-բիզնեսում ամուսնալուծության տենդը, կարծես, գագաթնակետին է հասել: Ադրիանա Լիմայից ու Մըրայա Քերիից հետո ամուսնալուծվածների շարքերը, հնարավոր է, համալրի Բեյոնսեն: Ըստ Hollywood Gossip-ի, լրագրողները նկատել են երգչուհի Բեյոնսե ձախ ձեռքի մատնեմատի նշանադրության դաջվածքի բացակայությունը:

ԶԼՄ-ները ենթադրել են, որ Բեյոնսեի ու Ջեյ Զիի ընտանիքում խնդիրներ կան: Դեռեւս 2008 թվականի Բեյոնսեն հարցազրույցի ընթացքում բացատրել էր, թե ինչու է որոշել հրաժարվել ավանդական մատանիներից: Երգչուհին ասել էր. «Մարդիկ մեծ նշանակություն են տալիս մատանիներին, իսկ այդ ընդամենը մետաղ է եւ, իմ կարծիքով, հիմարություն»: Մատանիների փոխարեն Բեյոնսեն ու Ջեյ Զին իրենց մատնեմատին հռոմեկան չորս (IV) թիվն էին դաջել՝ ի պատիվ նրանց ծննդյան օրերի եւ հարսանիքի օրվա:

Նույնիսկ երեխային զույգը Բլու Այվի է անվանել, ինչն անգլերենում նման է հռոմեական 4-ին. Ivy - I.V:

Իսկ ահա օրերս Բեյոնսեն ու Ջեյ Զին միասին բասկետբոլի խաղի էին այցելել եւ հենց այնտեղ ուշադիր լրագրողները երգչուհու մատին չեն նկատել այդ դաջվածքը: Չնայած ամուսինները երջանիկ տեսք են ունեցել, պապարացիները նկատել են, որ ինչ-որ բան այն չէ:

Հիշեցնենք, որ օրերս Բեյոնսեի քույրը վիճել էր Ջեյ Զիի հետ:



© NEWS.am STYLE