Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված համերգ՝ Երեւանում

16:21   16 մայիսի, 2014

Հունիսի 18-ին Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա համերգ՝ նվիրված շոումեն Մարկ Սաղաթելյանի հիշատակին։

Համերգը կրում է «Դու միշտ կաս...» խորագիրը։ Համերգին ելույթ են ունենանլու Արմինկան, Արամեն, Միհրան Ծառուկյանը, Զարուհի Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը, Մհերը, Հայկոն, Սոնա Շահգելդյանը եւ Մենչը։

Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է 2013 թվականի հուլիսի 31-ին։ Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ։



© NEWS.am STYLE