Օքսանա Բաբուրյանը դեռ մտածում է Մհերի ամուսնության առաջարկի մասին

17:02   16 մայիսի, 2014

Վերջերս Արցախում կայացած համերգներից մեկի ժամանակ երգիչ Մհերը հրապարակավ ամուսնության առաջարկություն է արել արցախցի երգչուհի Օքսանա Բաբուրյանին։

NEWS.am STYLE-ը կապ է հաստատել երգչուհու հետ՝ պարզելու համար, թե ինչ է նա մտածում Մհերի առաջարկության մասին։ Պարզվում է՝  երգիչն առաջին անգամը չէ, որ նրան նման առաջարկություն է անում։

«Մհերը առաջին անգամ չէ, որ ինձ ամուսնության առաջարկ է անում, բայց հրապարակավ՝ առաջին անգամն էր»,-ասաց նա՝  հորոդորելով Մհերին դեռ սպասել։

«Մհերը թող սպասի։ Միգուցե ես էլ իմ պատասխանը կտամ, երբ ունենամ իմ շնորհանդեսը։ Ինչպես եւ բեմից էի խոստացել՝ կմտածեմ»,-եզրափակեց երգչուհին։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE