Ինչպես ամուսնանալ 30 տարեկանից հետո

21:22   18 մայիսի, 2014

Ամուսնության հարցը 30 տարեկանից բարձր կանանց համար կյանքում անկյունաքար է դառնում: Կարծրատիպ կա, որ 30 տարեկանի սահմանը հատած կանայք պետք է արագացնեն ամուսնական ծրագրերը, այլապես կարող են ընդհանրապես չամուսնանալ:

Իհարկե, այդ վիճելի կարծիք է, եւ դրանում իրականությունն այնքան էլ շատ չէ: 30 տարեկանից հետո ամուսնանալը շատ հավանական է ու նույնիսկ իրատեսական: Ի դեպ, այդպիսի հասուն ամուսնությունն ավելի ամուր է լինում, իսկ երիտասարդ տարիքում ստեղծված ընտանիքներն ավելի շատ են բաժանվում:

Սակայն հարցը, թե ինչպես 30 տարեկանից մեծ աղջիկը կարող է հանդիպել «իր» տղամարդուն եւ ամուսնանալ նրա հետ, հետաքրքրում է տարիքային այս խմբի գրեթե բոլոր կանանց:

Նախ հարկավոր է հիշել, որ պետք չէ կառչել ամուսնության մտքից եւ յուրաքանչյուր ամուրի տղամարդու մեջ հավանական ամուսին փնտրել, քանի որ նման վերաբերմունքը փչացնում է տրամադրությունը, կնոջ բնավորությունը եւ վախեցնում տղամարդկանց:

30 տարեկանից մեծ կանայք երիտասարդ աղջիկներից շահեկանորեն տարբերվում են նրանով, որ ավելի ինքնավստահ են եւ որպես անհատականություն՝ արդեն կայացած են:

Որպես կանոն, այդպիսի կանայք տղամարդու ներկայությամբ կարողանում են իրենց ավելի վստահ դրսեւորել, ինչը գնահատվում է տղամարդու կողմից: Իսկ ամուսնու հավանական թեկնածուին հանդիպելու համար կինը պետք է բավական ակտիվ կյանք վարի եւ ավելի շատ լինի հասարակության մեջ, կանանց միջավայրում նստելու փոխարեն նախընտրելով ցուցահանդեսները, համերգները եւ այլն:

Աղբյուրը՝ Delfi



© NEWS.am STYLE