Boom! Orby բրենդից (ֆոտո)

20:11   26 նոյեմբերի, 2012

Հայտնի ռուսական Orby բրենդը ներկայացրել է երեխաների համար Boom! նոր հավաքածուն։ «Ձմեռ 2012/13» ավաքածուի բոլոր մոդելները ստեղծված են հատուկ տոգորանյութերով ու Ottoman ուլտրաամուր ներդիրներով ուշ մաշվող կտորներից։

РИА «Мода» - ը հաղորդում է, որ տղաների վառ բաճկոնները, աղջիկների գեղեցիկ վերարկուները եւ փոքրիկների խաղային կոմպլեկտները կջերմացնեն եւ կստեղծեն նույնիսկ ամենացուրտ եղանակին դրսում խաղալու հրաշալի տրամադրություն։

Նորաձեւության սիրահար փոքրիկ աղջիկների համար բրենդն առաջարկում է տպագրված կտորներով հագուստ. զվարճալի «ձյունափաթիլներ», նրբագեղ «ժանյակ» ու «սագաթաթիկ»։  Բազմազան ասեղնագործությունը, արծաթե տպագրությունը, մորթե փոմփոլիկներն ու զվարճալի խաղային տարրերը հրաշալի տրամադրություն կստեղծեն թե՛ մեծերի եւ թե՛ փոքրիկների մոտ։

Ինչ վերաբերում է նորաձեության սիրահար տղաներին, ապա Orby-ին նրանց առաջարկում է ոճային եւ հուսալի հանդերձանք ձնային ամրոցներ գրավելու եւ մաքուր օդում անվերջ խաղալու համար. երկարացված «Ալյասկաները», վառ գույնի փետրե բաճկոնները, տակ պիճակներն ու հարմարավետ կոմպլեկտները խիտ տպագրված կտորներից ու փափուկ փայլուն բոլոնյայից։ Նոր հավաքածուի ձեւավորման համար օգտագործված են հակադիր պարագաներ եւ համարձակ ուսաքուղեր։

Լուսանկարը՝ РИА «Мода» կայքից



© NEWS.am STYLE