Համացանցում հայտնվել է Արամ MP3-ի Not Alone երգի հերթական remix-ը

16:46   19 մայիսի, 2014

Համացանցում հայտնվել է Արամ MP3-ի Not Alone երգի հերթական remix տարբերակը:

Հիշեցնենք, որ օրերս Հանրային հեռուսատեսության Առաջին ալիքի եթերում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը եւ հայկական պատվիրակության անդամները պատմել են իրենց արկածների մասին, ինչպես նաեւ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սատարել են երգչին:

«Եվրատեսիլ»-ն ինձ համար մեծ փորձ էր: Պրոֆեսիոնալ աշխատանք, պրոֆեսիոնալ բեմ, միլիոնավոր հեռուստադիտող ու հանդիսատես եւ պատասխանատվության զգացում: Այն ինձ համար իսկապես շատ մեծ փորձ էր, որն իհարկե պետք կգա իմ հետագա գործունեության մեջ»,- ասել է Արամը՝ ավելացնելով. «Մյուս տարի չեմ մասնակցի, քանի որ մտածում եմ առողջությանս մասին (ծիծաղում է): Շատ ուրախ եմ, որ շուտով ամառ է եւ ես կկարողանամ վիտամիններով վերականգնել առողջությունս:  

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սատարեցին ինձ, արտասահմանում բնակվող բոլոր հայերին, ամենուրեք մեզ լավ ընդունեցին եւ նրանց աջակցությունը մեզ ուժ տվեց: Բոլորին շատ շնորհակալություն»,- նշել է Արամը:



© NEWS.am STYLE