Ֆակտուրային մանիկյուր. նոր միտում

19:12   21 մայիսի, 2014

Աղջիկներ, սրեք ականջները, ավելի ճիշտ՝ աչքերը: Ներկայացնում ենք նորաձեւության աշխարհի նոր միտումները: Ֆակտուրային մանիկյուրը նոր է սկսում յուրացվել մեր աշխարհում եւ շատերը դրան վերապահումով են մոտենում: Եվ այսպես, ինչպե՞ս կարելի է այդպիսի մանիկյուր ստանալ:

Նախ, կարելի է երկար ու համառորեն ինքնուրույն տանջվել: Քսեք ձեր նախընտրած մանիկյուրից երկու շերտ եւ շատ արագ (քանի դեռ չի չորացել) եղունգի վրա դիմափոշի լցրեք:

Լավ է, որ ավելի պարզ միջոց կա. գտնել հատուկ մանիկյուր, որը նման արդյունք է տալիս: Մասնագետները նման մանիկյուր ստանալու համար բավական ջանքեր են գործադրել՝ այդ կերպ եղունգների արտադրության զարգացման մեջ նոր էջ բացելով:

Առաջին բացահայտողներն էին Ciaté-ը, ովքեր սկզբում ստեղծեցին ֆակտուրային մանիկյուր ստանալու հավաքածուն, իսկ հետո արդեն մշակեցին նոր բանաձեւը: Ոչ պակաս հետաքրքիր մանիկյուրներ է առաջարկում նաեւ Dance Legend-ը:

Ֆակտուրային նորարարություններ փնտրելիս ուշադրություն դարձրեք Sahara Crystal հավաքածուին: Բայց պետք չէ բաց թողնել մնացածը: Ապրանքանիշը մշտապես փորձում է էֆեկտներով մանիկյուրներ թողարկել՝ յոգուրտայինից մինչեւ հոլոգրաֆիկ: Մեծ ներկապնակը եւս թույլ է տալիս ցանկացած գույն ընտրել:

Մյուս ընկերությունները փորձում են առաջ անցնել մրցակիցներից եւ ֆակտուրային մանիկյուրների իրենց շարքն են թողարկում: Մեզ հատկապես դուր եկան Sally Hansen-ի, Orly-ի եւ Deborah Lippmann-ի հավաքածուները:

Աղբյուրը՝ fancy-journal.com



© NEWS.am STYLE