Թեսթ. որքան կենսախինդ եք

10:04   21 մայիսի, 2014

Բարի լույս, երկիր: Վաղ առավոտյան փորձենք հասկանալ, թե մենք ով ենք: Առջեւում աշխատանքային օրն է, այդ պատճառով նախ բացահայտենք, թե որքան ուրախ ենք այդ առիթով:

1. Ձեր կարծիքով, մարդիկ որտե՞ղ են ավելի շատ երջանիկ:

ա) հարավային վայրերում, որտեղ մշտապես արեւ է;

բ) զարգացած երկրների մեծ քաղաքներում;

գ) Կանադայում կամ Սկանդինավյան երկրներում, քանի որ այնտեղ բնակչության խտությունը ցածր է:

2. Ո՞ր ասացվածքը կարող է ձեր կյանքի նշանաբանը լինել:

ա) երկաթը տաք-տաք են ծեծում;

բ) սեւ շրջանին միշտ սպիտակն է հաջորդում;

գ) ամեն փայլող իր չէ, որ ոսկի է:

3. Զուգընկերոջ ո՞ր նվերը հատկապես ձեզ կուրախացնի:

ա) անզուգական զարդը;

բ) շրջագայության ուղեգիրը;

գ) տնտեսական անհրաժեշտ իրերը:

4. Մտածո՞ւմ եք մասնագիտությունը փոխելու մասին:

ա) Այո, եւ բավական հաճախ: Ցանկանում եմ եւս մեկ մասնագիտություն սովորել;

բ) Երբեմն, այն դեպքում, երբ աշխատավայրում տհաճություններ են լինում կամ աշխատավարձն է ուշանում;

գ) Ոչ, երբեք:

5. Ինչի՞ վրա եք ավելի հաճախ ծիծաղում:

ա) ծանոթներին բաժին ընկած դժվարությունների;

բ) լավ կատակի կամ անեկդոտի;

գ) սեփական հիմարության:

6. Քաղաքում զբոսնելիս ի՞նչն է ձեզ ավելի շատ բարկացնում:

ա) բազմությունը;

բ) մուրացկանները;

գ) օդի աղտոտվածությունը:

7. Ինչպիսի՞ մարդիկ են գրավում ձեր ուշադրությունը:

ա) ինքնավստահ;

բ) ընդգծված քաղաքակիրթ;

գ) ուրախ եւ սրամիտ:

Հրահանգներ

Հաշվեք ձեր հավաքած միավորները

1) ա-2, բ-1, գ-3,

2) ա-2, բ-1, գ-3,

3) ա-1, բ-2, գ-3,

4) ա-3, բ-2, գ-1,

5) ա-3, բ-2, գ-1,

6) ա-1, բ-3, գ-2,

7) ա-2, բ-3, գ-1:

Թեսթի արդյունքները

7-11 միավոր

Ձեզ կարելի է շնորհավորել. դուք ապրում եք ձեզ հետ համաձայնությամբ եւ աշխարհն ընդունում եք այնպես, ինչպես կա: Կարողանում եք ուրախանալ մանրուքներից, իսկ տհաճություններն անուշադրության եք մատնում:

12-16 միավոր

Պարբերաբար դուք դժգոհում եք բախտից եւ չեք հասկանում, թե ինչի համար կարելի է սիրել այսպիսի կյանքը: Հավանաբար, այդ կախված է այն հանգամանքից, որ շրջապատից ձեր պահանջները մեծ են, իսկ ինքներդ ձեր հանդեպ՝ փոքր:

17-21 միավոր

Դուք հոռետես եք: Պետք չէ ամեն ինչ տառացիորեն ընդունել: Հիշեք. ինչ կատարվում է, լավ է: Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել կենսախինդ մարդկանց միջավայրում:

Աղբյուրը՝ nazakate.ru



© NEWS.am STYLE