Կոնչիտա Վյուրստը ցուցադրել է իր ամուսնուն

11:44   20 մայիսի, 2014

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրստը ցույց է տվել իր ամուսնուն:

Համացանցում Վյուրստի եւ նրա սիրելիի մի ամբողջ ֆոտոսեսիա է հայտնվել:

Կոնչիտա Վյուրստը (ավստրիական երգիչ Թոմաս Նոյվիրտ) երջանիկ ընտանիք է կազմել պարող Ժակ Պատրիակի հետ, ում հետ էլ մասնակցել է ֆոտոսեսիային:

Արտաքինից Վյուրստի «երկրորդ կեսը» հենց իրեն է հիշեցնում. ե՛ւ մորուքով, ե՛ւ փքված շուրթերով, ե՛ւ նույնիսկ հոնքերի ձեւով: Ժակի աջ ձեռքին մեծ դաջվածք է, որի վրա ձի է պատկերված: Ըստ «КП»-ի, ֆոտոսեսիան արվել է զույգի շքեղ տանը:

Լուսանկարներում երեւում է, որ սիրահարներն ապահովված են ապրում. նրանց բաց պատշգամբում ջակուզի կա, պատերին՝ ոսկեզօծ շրջանակներով նկարներ, հատակին՝ արժեքավոր գորգեր:

Նույնասեռական ամուսնություների մասին օրենքն Ավստրիայում նույն սեռի երկու չափահաս անձանց հնարավորություն է տալիս գրանցել իրենց միությունը: Այս օրենքն ընդունվել է 2009 թվականի դեկտեմբերին, եւ մինչեւ հիմա Ավստրիայում ավելի քան հազար նույնասեռ միություն է գրանցվել:



© NEWS.am STYLE