Ռիկի Մարտինը, Ալլա Պուգաչովան, Լարա Ֆաբիանը՝ «Նոր ալիքի» պատվավոր հյուրեր

16:33   20 մայիսի, 2014

«Նոր ալիք» երաժշտական փառատոնը կայանալու է Յուրմալայում, հուլիսի 22-ից 27-ը: Հայաստանը ներկայացնելու է Սոնա Ռուբենյանը:

Super-ի փոխանցմամբ, բացի սկսնակ կատարողներից, փառատոնին ներկա կլինեն նաեւ աղմկոտ անուններ:

New Wave 2014 ծրագրի գլխավոր մեխը լինելու է Ալլա Պուգաչովայի ու Ռիկի Մարտինի ելույթը:

Հուլիսին Յուրմալայում Ալլա Պուգաչովան մի քանի երգերի պրեմիերա է ներկայացնելու: Ալլա Բորիսովնայի շրջապատում ասում են, որ Պրիմադոննան Յուրմալա գնալու է ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի եւ երեխաների հետ: Ընտանիքն իջեւանելու է մասնավոր առանձնատանը՝ պապարացիների ավելորդ ուշադրությունից խուսափելու համար: Ի դեպ, հնարավոր է՝ երեխաներին իր հետ Լատվիա տանի նաեւ 43-ամյա Ռիկի Մարտինը:

Համասեռամոլ Մարտինը մի քանի տարի առաջ հայտարարել էր երկվորյակ որդիների՝ Մաթեոյի եւ Վալենտինոյի լույս աշխարհ գալու մասին, ովքեր ծնվել են փոխնակ մոր օգնությամբ: Ռիկին երեխաներին մեծացնում է ընկերոջ՝ Կառլոս Գոնսալեսի հետ: Բացի Պուգաչովայից ու Մարտինից, «Նոր ալիք»-ում ելույթ կունենան նաեւ ֆրանսիական երգչուհի Լարա Ֆաբիանը, շվեդական փոփ-երգիչ Ola-ն, իտալացի երգիչ Ալեսանդրո Սաֆինան եւ եվրոպական այլ աստղեր: New Wave 2014-ի մրցակիցների կազմում կլինեն նաեւ «Ձայն» եւ «Comedy Club» շոուների աստղերը, որոնց քասթինգը Մոսկվայում արդեն կայացել է:



© NEWS.am STYLE