«Օսկար-2012» - ի թեկնածուների հնգյակը

14:42   26 նոյեմբերի, 2012

Բուքմեյքերական գրասենյակներն այժմ ընդունում են ոչ միայն սպորտի, այլեւ շոու բիզնեսի աշխարհի իրադարձությունների խաղադրույքներ։ «Культура – BPH» - ը հայտնում է, որ «Օսկարի» մրցանակաբաշխությունից երեք ամիս առաջ բուքմեյքերները սկսել են ընդունել խաղադրույքներ այն ֆիլմերի, որոնք կարող են ստանալ այս բարձր մրցանակը։ Ցուցակներում ընդգրկված է 21 անուն, ընդ որում, ինչը հետաքրքիր է, «Մթնշաղն» ու «Բոնդը» դրանում չկան։

Բուքմեյքերների գլխավոր սիրելին դարձել է Բեն Աֆլեքի «Արգո օպերացիան», որը ստացել է քննադատների բարձր գնահատականը եւ հյուսիսամերիկյան վարձույթում հավաքել է 100 մլն դոլար։

«Բուքմեյքերական ռեյտինգի» երկրորդ տեղում Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» պատմական դրաման է, երրորդում՝ Հյուգոյի «Թշվառները» վեպի Թոմ Հուփերի էկրանավորումը։ Չորրորդ տեղում է Փոլ Թոմաս Անդերսոնի «Վարպետը» հետպատերազմական Ամերիկայի մասին պատամական դրաման։

Իսկ հնգյակը եզրափակում է Էնգ Լիի «Պիի կյանքը»՝ մի տարօրինակ պատմություն հնդկացի դեռահասի մասին, ով հայտնվել է օվկիանոսի կենտրոնում, բենգալական վագրի, վագրաձիու, բորենու եւ օրանգուտանի հետ մի նավակում։



© NEWS.am STYLE