Ինչպե՞ս եք ծիծաղում. մարդու բնավորության բացահայտումը ծիծաղի շնորհիվ

10:08   27 մայիսի, 2014

Բարի լույս: Այսօր, առավոտից փորձելու ենք ծիծաղի միջոցով պարզել ձեր բնավորությունը:

Մեզանից յուրաքանչյուրին բնորոշ են ժեստերն ու շարժումները: Այդ վերաբերում է նաեւ ծիծաղին: Ինչպես էլ դուք ծիծաղեք, միշտ ծիծաղն ինչ-որ չափով համապատասխանում է ձեր բնավորությանը:

Պատասխանելով հարցերին՝ դուք կբացահայտեք ձեր ծիծաղելու ձեւը:

Ծիծաղելու ընթացքում մատների ծայրով շուրթերին դիպչելը ձեզ բնորո՞շ է:

Եթե այո, ապա այդ նշանակում է, որ ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել:

Փակո՞ւմ եք բերանը, երբ ծիծաղում եք:

Եթե այո, ապա դուք փոքր-ինչ անինքնավստահ եք: Հաճախ ամոթխած եք լինում, նախընտրում եք ստվերում մնալ: Խորհուրդ. ինքնավերլուծության եւ ինքնաքննադատության հարցում չափը մի անցեք:

Հաճա՞խ եք ծիծաղելիս գլուխը հետ տանում:

Եթե այո, ուրեմն դուք, հավանաբար, վստահող եք, լայն բնույթ ունեք: Երբեմն անսպասելի արարքներ եք կատարում՝ հենվելով միայն ձեր զգացմունքների վրա: Թերեւս, պետք է ավելի շատ բանականության վրա հենվել:

Ծիծաղելու ընթացքում ձեռքով դեմքին կամ գլխին դիպչու՞մ եք:

Եթե այո, ապա, հավանաբար, դուք երազկոտ եք: Այդ վատ չէ, բայց արժե՞ այդքան ջանք թափել երազներն իրականացնելու համար, երբեմն՝ նույնիսկ անիրական: Ավելի շատ սթափություն ու կյանքի խնդիրների հանդեպ իրական մոտեցումներ: Այս է մեր խորհուրդը:

Կկոցո՞ւմ եք քիթը, երբ ծիծաղում եք:

Եթե այո, ապա ձեր զգացմունքներն ու հայացքները հաճախ են փոխվում: Դուք էմոցիոնալ մարդ եք եւ, հավանաբար, կամակոր: Հեշտությամբ եք տրվում պահի ազդեցությանը, ինչն էլ դժվարություններ է առաջացնում ե՛ւ ձեզ, ե՛ւ շրջապատի համար:

Բարձր եք ծիծաղում՝ բացելով բերանը:

Եթե այո, ուրեմն կրքոտ, շարժուն մարդ եք: Մի քիչ զսպվածությունը ձեզ չէր խանգարի:

Նախքան լուռ ծիծաղելը կախո՞ւմ եք գլուխը:

Եթե այո, ապա բարեհոգի, իրավիճակին հարմարվող մարդ եք: Ձեր զգացմունքներն ու արարքները միշտ վերահսկողության տակ են:

Ծիծաղելու ընթացքում բռնում եք կզակը:

Եթե այո, ապա որ տարիքում էլ լինեք, միանգամայն ակնհայտ է, որ բնավորությամբ կպահպանեք երիտասարդությունը: Եվ, հավանաբար, այդ պատճառով է, որ երբեմն առանց երկար մտորելու եք գործում:

Ծիծաղելիս կկոցո՞ւմ եք:

Եթե այո, ապա այդ վկայում է հավասարակշռվածության, ինքնավստահության, բացառիկ խելքի մասին: Դուք գործունյա ու համառ եք: Երբեմն, գուցե, ավելի շատ, քան հարկավոր է: Նման դեպքերում փորձեք ձեզ կողքից դիտել:

Դուք ծիծաղելու որոշակի ձեւ չունեք:

Եթե այո, ուրեմն, դուք, հավանաբար, յուրօրինակ մարդկանց շարքին եք պատկանում: Ամեն հարցում առաջին հերթին ղեկավարվում եք սեփական կարծիքով: Թերեւս, ձեր շրջապատում շատերին այդ դուր չի գալիս:

Աղբյուրը՝ nazakate.ru



© NEWS.am STYLE