12:32 21 մայիսի, 2014Ամերիկյան ռեալիթի-շոուի 33-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը, ով Փարիզում հասցրել է կուրծքը ցուցադրել, մայիսի 24-ին ամուսնանալու է ռեփեր Քանիե Ուեսթի հետ:

Փարիզում կայանալու է նախատոնական ճաշկերույթն ընկերների ու բարեկամների հետ, այնուհետեւ մասնավոր օդանավերով հյուրերին փոխադրելու են Ֆլորենցիա, որտեղ կայանալու է հարսանեկան արարողության հիմնական մասը։
Իսկ մինչ այդ, Քարդաշյանի ընտանիքի համար կյանքը Ֆրանսիայում շարունակվում է: Արդեն Փարիզ են ժամանել Քիմի քույրերը՝ Քենդալն ու Քայլին (քույրերն օրերս Կաննում էին): Քիմն ու Քանիեն ծպտված գնացել են մարզասրահ, իսկ հետո պապարացիները Քիմին տեսել են դստեր՝ Նորթի հետ, ով, ի դեպ, հունիսին մեկ տարեկան կդառնա:
Քենդալ եւ Քայլի






Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Ralph-ի, Pacific Coast news-ի, GC Images-ի, Splash-ի, KCS Presse-ի