Դիտա ֆոն Թիզը ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն

13:09   21 մայիսի, 2014

Հայտնի պարուհի, բուրլեսկի թագուհի Դիտա ֆոն Թիզը Նյու Յորքի հայտնի Bloomingdale's հանրախանութի հետ համագործակցությամբ ներքնազգեստի շքեղ հավաքածու է թողարկել: Մերկապարի 41-ամյա աստղն օրերս ներկայացրել է այն: Նոր հավաքածուն 1950-60-ական թվականների հոլիվուդյան թեմատիկայով է:

Սեւ գույնով հագեցած հավաքածուում գերիշխում են ժանյակն ու մետաքսը:

41-ամյա Դիտա ֆոն Թիզը ներքնազգեստի իր շարքում ընդգծել է կնոջ սեքսուալությունն ու զգացմունքայնությունը:

Բուդուարներով ու վինտաժներով ոգեշնչված հավաքածուն ցուցադրել են ոչ միայն հրավիրված մոդելները, այլեւ շարքի հեղինակը:

Պարուհին միջոցառմանը հայտնվել է իր հավաքածուից կրծքալով, որը լրացրել են փարթամ կիսաշրջազգեստն ու սեղմիրանը:

Դիտա ֆոն Թիզի ստեղծած ներքնազգեստների գինը 28-ից մինչեւ 300 դոլարի սահմաններում է:

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Just Jared-ի



© NEWS.am STYLE