Մոդել Բար Ռաֆայելին՝ Elle Spain-ի էջերում

14:04   21 մայիսի, 2014

Իսրայելական 28-ամյա մոդել Բար Ռաֆայելին հայտնվելու է իսպանական Elle-ի հունիսյան համարում: Համացանցում արդեն ֆոտոսեսիայից լուսանկարներ են հայտնվել:

Ամսագրի էջերին Բարը գովազդում է իրեր հայտնի ապրանքանիշերի վերջին հավաքածուներից:

Նկարահանումներն անցկացվել են օվկիանոսի ափին, վայրի լողափին:

Հիշեցնենք, որ մեկ ամիս Լեոնարդո Դի Կապրիոյի նախկին ընկերուհին նկարահանվել էր Hoodies ապրանքանիշիտղամարդկանց ներքնազգեստի գովազդում: Սակայն մինչ համացանցում տեսահոլովակը մեծ տարածում է ստանում, իսրայելական հեռուստատեսությունը որոշել է արգելել դրա ցուցադրությունը:

Գրաքննադատների կարծիքով, 28-ամյա մոդելի մասնակցությամբ հոլովակը շատ բաց է ստացվել: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշել է, որ հոլովակում «սեքսուալ բնույթի շատ շեշտադրումներ կան»: Այսուհետ այն կարելի է հեռարձակել միայն երեկոյան ժամը 10-ից հետո:

Hoodies-ի ներկայացուցիչները, բնականաբար, չէին սպասում նման արձագանքի: Նրանց կարծիքով, ուրախ եւ զվարճալի հոլովակ է ստացվել: Դրանում Բարը նկարահանվել է Red Orbach տիկնիկային կերպարի հետ:



© NEWS.am STYLE