Քիմ Քարդաշյանի դիետան

20:12   22 մայիսի, 2014

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երկու օրից ամուսնանում է: 33-ամյա աստղն անցյալ տարի դուստր ունեցավ եւ շատ արագ վերականգնեց կազմվածքը: Մինչ շատերը Քիմին մեղադրում են պլաստիկ վիրահատությունները չարաշահելու մեջ, ինքը՝ Քարդաշյանը, վստահեցնում է, որ նիհարել է դիետայի եւ մարզասարքերի օգնությամբ:

Ո՞րն է արդյունավետ նիհարելու նրա գաղտնիքը: Այսօր դուք կծանոթանաք ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանի դիետային:

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԴԻԵՏԱՆ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Ռեալիթի-շոուի աստղը գիտակցել է, որ կերակրում է երեխային եւ չի կարող իրեն տանջել խիստ դիետաներով ու ֆիզիկանան մարզումներով՝ վնաս հասցնելով առողջությանը: Նա խորհրդակցել է մի քանի մասնագետների հետ, որից հետո նրան նշանակել են Աթքինսի դիետան: Այդ մասին կխոսենք քիչ անց:

Նրա դիետայի հիմնական սկզբունքները հետեւյալն են.

Օգտագործել պասային սպիտակուցներով ու առողջ ճարպերով հագեցած սնունդ:

Առավոտյան թարմ մրգեր օգտագործել: Խորհուրդ է տրվում բանջարեղենով սնվել:

Քարդաշյանը չի մոռացել սննդի հետ ընկուզեղեն, ավոկադո եւ պանիր օգտագործել:

Սննդակարգը կարող է իր մեջ ներառել ծովամթերք, միս, ձուկ, սունկ: Բայց այս ամենը պետք է սահմանափակ քանակությամբ լինի:

ԱԹՔԻՆՍԻ ԴԻԵՏԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր շատերն են խոսում այն մասին, որ այս դիետայի օգնությամբ մարդը կարող է երկու շաբաթվա ընթացքում ազատվել 10 կգ ավելորդ քաշից: Հատկանշական է, որ Քիմ Քարդաշյանը մի քանի ամսում նիհարել է 15 կգ: Տեսնում ենք, որ թեեւ արդյունքները չեն համապատասխանում խոստացվածին, ամեն դեպքում, ֆենոմենալ են: Բացի այդ, Քիմը դեռ շարունակում է ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ կիրառելով այս դիետան:

Բժիշկ Աթքինսն արդյունավետ սննդակարգ է կազմել, որը նպաստում է օրգանիզմում ավելորդ ճարպերի հալեցմանը: Դիետան ենթադրում է.

- Առաջին երկու շաբաթվա ընթացքում դեղամիջոցներ չօգտագործել;

- Ուտել ձուկ, հավ, ծովամթերք, բանջարեղեն, պանիր, ձու, թարմ սունկ;

- Ալկոհոլը խստիվ արգելվում է, ինչպես նաեւ շաքարավազը, արհեստական ծագման յուղերը, հացամթերքը;

- Հետեւյալ մթերքների օգտագործումը՝ սահմանափակ քանակությամբ. ոլոռ, սոխ, լոլիկ, ինչպես նաեւ մրգեր:

Սա արդյունավետ դիետա է, որը մարդուն հնարավորություն է տալիս քաշը դանդաղ, բայց վստահ նվազեցնել: Դիետայի անառարկելի առավելությունն այն է, որ սնունդ ընդունելու ռեժիմն ու օրգանիզմում նյութափոխանակությունը կարգավորվում է:

Եթե դուք չեք վստահում բժիշկ Աթքինսին, ապա նայեք հայտնի Քիմ Քարդաշյանին, ով օրեցօր ավելի սլացիկ է դառնում: Ամեն դեպքում՝ նախքան ինչ-որ դիետա փորձելը հարկավոր է խորհրդակցել բուժող բժշկի հետ:

Աղբյուրը՝ fancy-journal.com



© NEWS.am STYLE