Թեսթ աղջիկների համար. արդյո՞ք սիրում եք, թե՞ անցողիկ հրապուրանք է

10:07   26 մայիսի, 2014

Դե, աղջիկներ, տեսնենք, թե որքան ազնիվ եք ինքներդ ձեզ հետ: Այս թեսթում խոսք կգնա սիրո մասին: Սեփական զգացմունքներից գլուխ հանելը երբեմն շատ բարդ է: նա ինձ պարզապես դո՞ւր է գալիս, թե՞ ես սիրահարված եմ: Այդ սե՞ր է, թե՞ պարզապես քմահաճույք: Այս թեսթը կօգնի ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ:

1. Ժամադրության գնալիս դուք հագնում եք.

ա) այն զգեստը, որ ձեզ դուր է գալիս – 2 միավոր; 

բ) այն զգեստը, որ նրան է դուր գալիս - 3; 

գ) ձեր նոր զգեստը - 1: 

2. Երբ դուք երեկոն անցկացնում եք տանը, նրա ծնողների հետ.

ա) այդ ձեզ համար տանջանք է - 2; 

բ) ձեզ հետաքրքիր է եւ հաճելի - 3; 

գ) դուք ժամանակը կորցրած եք համարում - 1:

3. Երբ ձեր ընկերը ձեզ գիրք է նվիրում.

ա) դուք պատրաստ եք այն մեկ ուրիշ գրքի հետ փոխանակել - 2; 

բ) ասում եք, որ երազել եք դրա մասին - 3; 

գ) ձեր կամքից անկախ ասում եք. «Իսկ ես դրանից ունեմ» - 1:

4. Եթե նա խոստացել է զանգահարել, բայց չգիտես ինչու լռում է, ապա.

ա) դուք լաց եք լինում - 2; 

բ) ամբողջ օրը հեռախոսի մոտ եք անցկացնում - 3; 

գ) գնում եք ընկերուհու հետ զբոսնելու - 1:

5. Եթե դուք դուր չեք գալիս նրա մորը.

ա) ձգտում եք հաշվի նստել նրա պահանջների հետ - 2; 

բ) նրան ծաղիկներ եք նվիրում՝ փորձելով «բարիացնել» - 3; 

գ) ուղղակիորեն նրան հարցնում եք ձեր հանդեպ հակակրանքի պատճառների մասին - 1:

6. Ձեր ընկերը ցանկանում է ձեզ ինչ-որ տեղ հրավիրել, բայց շատ փող չունի.

ա) առաջարկում եք կիսել ծախսերը - 2; 

բ) առաջարկում եք պարզապես զբոսնել - 3; 

գ) այլ թեմայի շուրջ եք սկսում զրուցել - 1: 

7. Կոնֆլիկտից հետո, որտեղ դուք մեղավոր էիք.

ա) սպասում եք, որպեսզի նա առաջինը, գա, զանգահարի - 2; 

բ) նրանից ներողություն եք խնդրում - 3; 

գ) պատահածի մասին պատմում եք ընկերուհիներին՝ առանց նշելու ձեր մեղքը - 1:

8. Եթե ձեր ընկերը սպորտ է սիրում, դուք.

ա) նրա հետ գնում եք խաղը դիտելու - 2; 

բ) աջակցում եք նրա հետաքրքրությունը - 3; 

գ) մնում եք տանը՝ երբեմն ծաղրելով նրա հոբբին - 1:

9. Եթե դուք պատահաբար հանդիպել եք մեկին, ում հանդեպ նախկինում անտարբեր չեք եղել.

ա) հրաժարվում եք նրա հետ հանդիպման գնալ - 2; 

բ) նրան ասում եք, որ ուրիշին եք սիրում - 3; 

գ) հիշում եք անցյալը եւ համաձայնում ժամադրության գնալ - 1:

10. Ձեր ընկերոջ հետ երկար բաժանման դեպքում.

ա) դուք ընկերուհիների հետ եք ժամանակ անցկացնում - 2; 

բ) միայնակ եք ժամանակն անցկացնում եւ գրում եք նրան - 3; 

գ) հիշում եք ձեր նախկին համակրությունների մասին եւ նրանց հիշեցնում ձեր մասին - 1:

Հաշվեք միավորները

15-ից պակաս միավոր

Դուք նրան չեք սիրում, եւ պետք չէ խաբել ինքներդ ձեզ:

15-26 միավոր

Դուք կարծում եք, թե սիրահարված եք, սակայն չի կարելի այդ վստահաբար ասել:

28 եւ ավելի միավոր

Դուք, երեւում է, իսկապես սիրում եք միմյանց:



© NEWS.am STYLE