Կանն 2014. Կոնչիտա Վյուրստը՝ Cinema Against AIDS Gala երեկոյին

17:34   23 մայիսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կաննում կինոն ծրագրի մի մասն է միայն: Այնտեղ նաեւ երեկույթներ, համերգներ եւ բարեգործական երեկոներ են անցկացվում:

Նախօրեին փառատոնի շրջանակում կայացել է amfAR հիմնադրամի բարեգործական գալա-երեկոն. ամենակարեւոր եւ երկար սպասված իրադարձություններից մեկը, որին ավանդաբար բազմաթիվ հայտնիներ են մասնակցում: Միջոցառումը կոչվում է Cinema Against AIDS Gala, որի ընթացքում դրամահավաք է անցկացվում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար: Երեկոյին մասնակցել է նաեւ «Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրստը:

Կաննի երեկույթի կարմիր գորգին ավստրիական արտիստի հայտնվելն անակնկալ է եղել ոչ միայն հյուրերի, այլեւ մամուլի համար: Լուսանկարիչներն անմիջապես մոռացել են հոլիվուդյան գեղեցկուհիներին եւ սկսել միայն Կոնչիտային նկարել: Այնուհետեւ Վյուրստը մասնակցել է նաեւ ընթրիքին: Ի դեպ, ընթրիքին հնարավորություն են ունեցել մասնակցել միայն նրանք, ովքեր նախապես 5 հազար եվրո արժողությամբ տոմսեր են ձեռք բերել:

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE