Քիմ Քարդաշյանի նախահարսանեկան խենթ երեկույթը Վերսալյան պալատում

12:26   24 մայիսի, 2014

Այսօր Քիմ Քարդաշյանն ամուսնանում է ռեփեր Քանիե Ուեսթի հետ: Հարսանեկան արարողությունն անցկացվելու է Ֆլորենցիայում, իսկ նախօրեին Փարիզի Վերսալյան պալատում կայացել է նախահարսանեկան երեկույթը:

Մարի Անտուանետի պալատն ամբողջությամբ տրվել է Քարդաշյան ընտանիքին:

Հյուրերին իր երգերով ուրախացրել է Լանա դել Ռեյը (ի դեպ, Լանան հրաժարվել էր Քիմի համար երգել նշանադրության ժամանակ): Երգչուհին կատարել է նաեւ իր հայտնի Young And Beautiful հիթը:

Լանա դել Ռեյ

Ըստ Entertainment Tonight-ի, Լանան փոքր-ինչ ուշացել է, եւ իր ստեղծագործություններով հյուրերին նախ զբաղեցրել է Քանիե Ուեսթը:

Հյուրերի ամբողջական ցանկի մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քարդաշյան ընտանիքի անդամներին, Լանա դել Ռեյին, Valentino նորաձեւության տան պատվավոր նախագահ ՋանԿառլո Ջիամետտիին, ռեժիսոր Սթիվ ՄաքՔուինին, Մադոննայի մենեջեր Գայ Օզերիին, Fear Of God ապրանքանիշի դիզայներ Ջերրի Լորենցոյին:

Քենդալ Ջեներ եւ Քլոե Քարդաշյան

Քորթնի Քարդաշյան եւ Սքոթ Դիսիկ

Իր հերթին Daily Mail-ը հաղորդում է, որ հյուրերին ընդունելու համար կազմակերպված դիմակահանդեսը հրաշալի է եղել. ամենուր նկատվել են հրացանակիրներ, երաժիշտներ՝ հագնված 18-րդ դարի ոճով: Երեկոյան շքեղ հրավառություն է տեղի ունեցել, սեղաններին 1.000 շիշ շամպայն է եղել: Հյուրերին թույլատրվել է զբոսնել պալատում եւ մտնել ցանկացած սենյակ:

Ավելի վաղ դիզայներ Վալենտինոն Փարիզի իր տանն ընդունել էր Քարդաշյան քույրերին:

Լուսանկարները՝ Instagram-ի, Beeretta-ի, Sims-ի, REX-ի, GC Ilamges-ի



© NEWS.am STYLE