Քիմ Քարդաշյանը կիսամերկ մասնակցել է իր նախահարսանեկան երեկույթին

13:17   24 մայիսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն այսօր Ֆլորենցիայում ամուսնանալու է ռեփեր Քանիե Ուեսթի հետ: Նախօրեին Քիմը Վերսալյան պալատում նախահարսանեկան երեկույթ է կազմակերպել: Միջոցառմանը Քիմը ներկայացել է կիսամերկ տեսքով:

Հյուրերի մասին քիչ բան է հայտնի, սակայն պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քարդաշյան ընտանիքի անդամներին, Լանա դել Ռեյին, Valentino նորաձեւության տան պատվավոր նախագահ ՋանԿառլո Ջիամետտիին, ռեժիսոր Սթիվ ՄաքՔուինին, Մադոննայի մենեջեր Գայ Օզերիին, Fear Of God ապրանքանիշի դիզայներ Ջերրի Լորենցոյին:

Լուսանկարները՝ Getty Images,-ի AFP-ի



© NEWS.am STYLE