Ժիզել Բունդխենը՝ Chanel No. 5-ի նոր դեմք

16:14   24 մայիսի, 2014

Բրազիլական սուպերմոդել Ժիզել Բունդխենը դարձել է Chanel No. 5 լեգենդար բույրի պաշտոնական դեմքը։

WWD-ի փոխանցմամբ, 33-ամյա աստղը շահավետ պայմանագիր է կնքել՝ շնորհիվ իր «բնական գեղեցկության եւ ժամանակակից կանացիության»։

Գովազդային հոլովակի ռեժիսորը Բազ Լուրմանն է. նա 2004 թվականին նկարահանել է նաեւ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ Chanel No. 5-ի գովազդը։

Նշենք, որ Բունդխենն արդեն Chanel-ի հետ աշխատելու փորձ ունի։ Նա Les Beiges տոնային միջոցների շարքի դեմքն է։

Հիշեցնենք, որ նախկինում Chanel No. 5 օծանելիքը ներկայացրել են Օդրի Տատուն, Բրեդ Փիթը, Նիկոլ Քիդմանը եւ Մերլին Մոնրոն։

Բունդխենի մասնակցությամբ գովազդն աշխարհը կտեսնի 2014 թվականի վերջին:



© NEWS.am STYLE