Ի գիտություն կանանց. կոշիկը կպատմի ձեր բնավորության մասին

20:15   27 մայիսի, 2014

Գիտեք, որ կոշիկը ոչ միայն տղամարդու, այլեւ կնոջ բնավորության վառ ապացույց է: Իհարկե, գիտեք: Փորձենք հասկանալ ինչն ինչոց է:

Կոշիկի արտաքին տեսքը շատ բան կարող է պատմել կնոջ, նրա հետաքրքրությունների, ցանկությունների, նախապատվությունների մասին: Դուք ցանկանում եք կոշիկի միջոցով որոշել կնոջ բնավորությո՞ւնը: Այդ դեպքում պետք է մի քանի փաստ հիշել, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում:

Ինչպե՞ս են կոշիկի որոշ մոդելներ պատմում կնոջ բնավորության մասին: Անհրաժեշտ է վերլուծել կանացի կոշիկի մի քանի հայտնի տեսակ եւ բացահայտել, թե ինչպիսի բնավորություն են դրանք արտացոլում:

1. Բարձրակրունկ կոշիկ: Դուք ձեզ դուր եք գալիս, թեեւ երբեմն ինքնաքննադատ եք: Կրունկները ձեզ բոլորից բարձրահասակ են դարձնում, ինչն էլ ստիպում է շատերին ձեր առջեւ խոնարհել աչքերը կամ շրջել հայացքը: Դուք սիրում եք ինքնավստահություն ցուցաբերել, ուժեղ ու անկախ մարդ եք:

2. Ցածրակրունկ կոշիկ: Դուք հանրության շրջանում հեղինակություն եք եւ առողջ հավակնություններ ունեք: Ձեզ հատուկ է պատասխանատվության բարձր զգացումը, որը պատրաստ եք կրել ոչ միայն ձեզ համար, այլեւ ուրիշների: Դուք ձեր շուրջը հարմարավետություն ստեղծելու մեծ ունակություն ունեք: Ցածրակրունկ կոշիկ հագնող կանայք հաճախ ուրիշներից երախտագիտություն են ակնկալում եւ երազում, որ իրենց աշխատանքն ըստ արժանվույն գնահատեն:

3. Սպորտային կոշիկ: Դուք չեք կարողանում նույն տեղում նստել: Փորձում եք միշտ ու ամենուրեք հասցնել: Որպես կանոն, այդպիսի կանայք շատ պահանջկոտ են ե՛ւ իրենց, ե՛ւ շրջապատի հանդեպ: Դուք լռություն ու հանգստություն եք սիրում, բայց երկար հանգիստը կարող է ձանձրացնել ձեզ: Կանայք, ովքեր նախընտրում են սպորտային կոշիկներ, հաճախ շրջահայաց ու անկախ են: Երբեմն թեթեւ անհոգություն է լինում:

Այժմ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ կարելի է ասել այն մարդու մասին, ում հաճախ այսպիսի կոշիկով եք տեսնում.

1. Կոշիկի ծայրերը վեր են բարձրացված: Հնարավոր է՝ նա մեծամիտ կին է, ով ցանկանում է միշտ առաջին շարքում լինել եւ մարդկանց կողմից գնահատված:

2. Կնոջ կոշիկի փոքր բացվածքը նշանակում է, որ կինը համեստ է եւ փորձում է խուսափել աղմկոտ միջավայրից:

3. Մաշված կրունկներով կոշիկ: Մեծ մասամբ վկայում է այն մասին, որ կինը սիրում է ավելի շատ խոսել, քան ինչ-որ բան անել:

4. Կանացի կեղտոտ կոշիկ: Ընդգծում է մարդու փնթիությունը, անպատասխանատվությունը: Կեղտոտ կոշիկներով կանայք հաճախ սիրում են չափազանցնել իրենց տանջանքները:

5. Ներբանների ճաքով կոշիկ: Այդպիսի կանայք չեն կարող առանց տարաձայնությունների, որտեղ էլ լինեն:

Իմանալով այս ամենը՝ այժմ կարող եք ինքնուրույն բացահայտել կնոջ բնավորությունը:

Աղբյուրը՝ fancy-journal.com



© NEWS.am STYLE