Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթն ամուսնացան Ֆլորենցիայում

02:48   25 մայիսի, 2014

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը ամուսնացել են Ֆլորենցիայի Ֆորտե դի Բելվեդերե ամրոցում: Սկզբում զույգը եւ հարսանիքի հյուրերը զբոսնել են Փարիզում, խնջույք կազմակերպել Վերսալյան պալատում, իսկ այնուհետ ժամանել Իտալիա:

Առայժմ համացանցում չեն տարածվել հարսանյաց հանդեսի լուսանկարները, սակայն մենք ուշիուշով հետեւում ենք իրադարձությունների ընթացքին:

Ե'վ հարսնացուն, ե'ւ փեսացուն, ե'ւ նրանց 11 ամսական դուստրը կրում էին Givenchy ապրանքանիշի զգեստներ:

Քիմին ուղեկցել է նրա խորթ հայրը՝ Բրյուս Ջենները Անդրեա Բոչելիի երգի ներքո: Իտալացի հայտնի տենորը Քանյեի եւ Քիմի համար մի շարք երգեր է կատարել, այդ թվում՝ Con te Partiro-ն: Քիմի մայրը՝ Քրիսը, փոքրիկ Նորթին գրկած՝ քայլել է Քիմի եւ Բրյուսի առջեւից:  

Նորապսակների առաջին պարն անցել է Էտտա Ջեյմսի At Last, These Arms of Mine եւ Օտիս Ռեդդինգի  Tenderness երգերի միքսի ներքո, ինչից հետո Քանյեն ռեպ է կարդացել հյուրերի համար: Զույգը պարել է նաեւ Ջոն Լեջենդի երգերի ներքո, ով նույնպես հյուրերի թվում էր:

Ջեյ Զին եւ Բեյոնսեն ներկա չեն գտնվել Քիմի եւ Քանյեի հարսանիքին, սակայն Բեյոնսեն շնորհավորել է նրանց Instagram-ում.

«Մաղթում եմ սեր՝ ամբողջ կյանքի ընթացքում: Աստված օրհնի ձեր հիասքանչ ընտանիքը»:


Հարսանյաց արարողությունից հետո Քիմի Մայրը խոստովանել է. « Ես երջանիկ եմ Քիմի, Քանյեի եւ Նորթի համար: Այնքան կախարդական եւ ռոմանտիկ հարսանիք է: Ես ուրախ եմ, որ ձեռք բերեցի նոր որդի, իսկ նրանց ընտանիքը դարձավ  մեր ընատնիքի մի մասը»:

 

 

Լուսանկարներ՝ Flona Bolland



© NEWS.am STYLE