Բրյուս Ուիլիսի կինն առաջին անգամ ցուցադրել է նորածին դստերը

16:37   26 մայիսի, 2014

Մայիսի սկզբին հոլիվուդյան 59-ամյա դերասան Բրյուս Ուիլիսը հինգերորդ անգամ հայր դարձավ:

Ճանաչված դերասանի 35-ամյա կինը՝ Էմմա Հեմինգը, իր միկրոբլոգում նորածին դստերը կրծքով կերակրելիս արված լուսանկար է հրապարակել:

«Չեմպիոնների նախաճաշ»,- մակագրել է Էմման:

Հիշեցնենք, որ Բրյուս Ուիլիսի ու Էմմա Հեմինգի դուստրը՝ Էվելին Պենն Ուիլիսը, ծնվել է մայիսի 5-ին:

Բրյուսն ու Էմման ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով: Զույգը հարաբերությունները պաշտոնականացրել է 5 տարի առաջ՝ 2009 թվականի մարտի 21-ին: Նշենք, որ դերասանուհի Դեմի Մուրի հետ ամուսնությունից Ուիլիսը երեք դուստր ունի: 25-ամյա Ռումեր Գլենը, 22-ամյա Սկաուտ Լյարուն եւ 20-ամյա Թալուլա Բելը խենթանում են հոր համար:



© NEWS.am STYLE