Ինչով գայթակղել տղամարդուն. ամենասեքսուալ հագուստը

23:08   27 մայիսի, 2014

Դե ինչ, տղամարդիկ, ձեզ դո՞ւր է գալիս, երբ կինը չափազանց սեքսուալ է հագնված: Ուժեղ սեռը սիրում է թույլ սեռի սեքսուալ հագուստը, նույնիսկ ավելի, քան նրանց ոտքերը, քանի որ սեքսուալ հագուստը հետաքրքրություն է առաջացնում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հաճախ են մտածում, թե ինչ սեքսուալ զգեստ հագնեն, որը տղամարդուն կստիպի անզուսպ ցանկությունից գազանի պես ոռնալ:

Որոշ տարբերակներ կարող են չափազանց այլասերված լինել եւ բնորոշ միայն առանձին հանդիպումներին, այդ պատճառով փորձեք յուրաքանչյուր իրավիճակի համար ճիշտ օգտագործել ներկայացվածը:

Կրծքալի բացակայություն


Որքան էլ անառակ ու անպարկեշտ լինի այս հանդերձանքը, բայց ցանկացած գործվածքի տակից երեւացող կուրծքը կարող է ցանկացած տղամարդու գրգռել: Այս հնարքը խորհուրդ է տրվում հատկապես փոքր կուրծք ունեցող կանանց, քանի որ նրանց մոտ ներքնազգեստի այս բաղադրիչի բացակայությունը հստակ երեւում է պտուկների ամրության շնորհիվ:

Տղամարդու տրամաբանությունն այստեղ հասկանալի է. կուրծքը ցցված է, ուրեմն աղջիկը գրգռված է: Իսկ եթե նա գրգռված է, ապա նրա հետ շփման արդյունքում: Բինգո, ձեզ արդեն սարսափելի ցանկանում են:

Զուգագուլպա


Մի լսեք այն պատմությունները, թե միջնադարում սեւ զուգագուլպա հագնում էին միայն թեթեւաբարո աղջիկները եւ մինչեւ հիմա այն հասանելիության խորհրդանիշ է:

Եթե ցանկանում եք տղամարդուն սեքսուալ ազդանշան տալ, ապա սեւ կամ կարմիր զուգագուլպան՝ կարճ զգեստի կամ կիսաշրջազգետսի համադրությամբ, դրա լավագույն միջոցն է: Միայն թե զգույշ եղեք եւ ճիշտ գնահատեք ազդանշանի ուժը, հակառակ դեպքում ձեր զուգագուլպայի պատճառով կարող են ձեզ մոտ վազել մոտակա թաղամասի բոլոր արուները:

Կաշվե տաբատ


Եթե ձեր հետույքը տրամադրություն եւ տղամարդկային օրգան է բարձրացնում, ապա ընդգծեք նրան ինչ-որ կերպ՝ արթնացնելով տղամարդու ամենահամարձակ երեւակայություններն ու նրան ակտիվ գործողությունների մղելով: Սակայն աչալուրջ եղեք, կաշվե հագուստի կամ հարթ գործվածքի տակ թաքնված հետույքն իր վրա տղամարդու ձեռքի ափ է գրավում:

Ժանյակազարդ ներքնազգեստ


Միեւնույն արդյունավետությունն ունի, ինչպես ննջարանում՝ առանց որեւէ այլ հագուստի, այնպես էլ նրբորեն ցուցադրված կիսաշրջազգեստի ճեղքից, կամ դեկոլտեից: Ժանյակը սեթեւեթանքի ու էրոտիկայի խորհրդանիշ է:

Իսկ այդ ակնարկը որսացող տղամարդը կսկսի ոչ միայն գլխով մտածել, այլեւ այլ մարմնի այլ մասով: Դուք այդ ցանկանո՞ւմ էիք, թե՞ պարզապես դուրս եք եկել ծաղրելու ուժեղ սեռին: Զգույշ եղեք, անծանոթ տղամարդկանց շրջապատում երկրորդը կարող է վտանգավոր լինել:

Երկար գուլպաներ


Յուրաքանչյուր տղամարդ սիրում է երիտասարդությունը: Հատկապես, եթե այդ երիտասարդությունը կանացի է: Հասուն աղջիկը, ով փչացած աշակերտուհու կամ խուլիգան դեռահասի կերպարանք է ստանում, մեխանիկորեն սեքսուալ խաղերում ուտելու ցանկություն է առաջացնում:

Սպիտակ զուգագուլպայով կամ վարդագույն ու սեւ գծերով գուլպաներով ոտքերը շատ տղամարդկանց կստիպեն վաճառել բնակարանը, ավտոմեքենան, ուղեղն ու հոգին, այնքան քաղցր ու գայթակղիչ է այդ կերպարը, որը ենթագիտակցորեն ակնարկում է արգելքի մասին:

Եթե ձեր կառուցվածքը թույլ է տալիս խաղալ տղամարդու խորհրդավոր բնազդների վրա, համարձակ օգտվեք դրանից, եւ արդյունքը կապշեցնի ձեզ:

Հիշեք, որ ձեր հասանելիությունը ցուցադրող ոչ բոլոր հագուստներն են սեքսուալ: Երբեք ձեր կառուցվածքի թերությունները մի թաքցրեք այն ցուցադրելու համարձակությամբ:

Ձեր խնդիրն է տղամարդուն գերել նախ շփումով, հետո միայն անցնել նրա ֆիզիոլոգիական գործոններին՝ «պարզապես ցանկանում է»-ից անցում կատարելով «անզուսպ ցանկանում է, հենց հիմա»-ին:

Շատ դեպքերում սեփական սեքսուալության գիտակցումն ու հագուստի միջոցով դրա կառավարումը լիարժեք հաջողության է հանգեցնում, հակառակ դեպքում, ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, երբ մոդելային արտաքինով գեղեցկուհիներն այնքան էլ չեն կարողանում գայթակղել տղամարդկանց, իսկ միջին չափանիշներով բարետեսները տասնյակներով տղամարդկանց են գերում:

Սեքսուալությունը ճիշտ ընտրված հագուստն ու հնարքների կիրառումն է, որոնք կարող են ազդել տղամարդու վրա: Բայց մի չարաշահեք, եթե տվյալ տղամարդու հետ մերձեցման  ծրագրեր չունեք, ապա պետք չէ որջի մոտ բարկացնել արջին:

Աղբյուրը՝ fancy-journal.com



© NEWS.am STYLE