Ինչպես ճիշտ սափրել ոտքերը

20:15   28 մայիսի, 2014

Ո՞ր տղամարդը չի սիրում կանացի ոտքեր: Չեմ վիճում, թերեւս կան այդպիսի տղամարդիկ, բայց հույս ունեմ, որ նրանք փոքրամասնություն են: Կանացի ոտքերն իրենց վրա հիացական հայացքներ են ուղղում, բայց նույնիսկ ամենագեղեցիկ ոտքերին մազահեռացում է հարկավոր, իսկ դրա ամենատարածված միջոցը սափրելն է: Այն անցանկալի մազերից ազատվելու ամենաարագ, հասանելի եւ, իհարկե, առանց ցավի միջոցն է:

Բայց որքան էլ ոտքերը սափրելու գործողությունը պարզ թվա, ամեն դեպքում, այստեղ նույնպես որոշակի կանոններ ու նրբություններ կան:

Սկզբում պետք է հոգ տանել, որպեսզի ածելին սուր լինի, քանի որ դրանից է կախված սափրելու մաքրությունը եւ գործողությունից հետո մաշկի չգրգռվելը:

Մաշկը նույնպես անհրաժեշտ է պատրաստել. ցանկացած տեսակի սքրաբ օգտագործել, որը նկատելիորեն կնվազեցնի ներաճած մազերի հավանականությունը, ինչպես նաեւ մաշկը պետք է գոլորշիով անցկացնել: Եվ հարկավոր է անպայման սափրելու համար նախատեսված միջոցներ օգտագործել (կրեմ, գել, փրփուր), որոնք կօգնեն այս գործողությունը հնարավորինս առանց ցավի անցկացնել եւ խուսափել մաշկը վնասելուց:

Սափրելու գործողությունը պետք է առանց շտապելու եւ զգուշորեն կատարել: Ի դեպ, կոսմետոլոգների կարծիքով, մազերը պետք է սափրել ոչ թե մազի աճին հակառակ, այլ դրա ուղղությամբ:

Սափրելուց հետո մաշկն արագորեն պետք է խոնավեցնել՝ օգտվելով համապատասխան կրեմներից կամ այլ միջոցներից:

Աղբյուրը՝ volosikov.net, otvetin.ru



© NEWS.am STYLE