Քիմ Քարդաշյանը խայտառակվել է` հետույքով մնալով Իռլանդիայի քարանձավի քարերի արանքում

16:41   27 մայիսի, 2014

Քիմ Քարդաշյանի դիետան նրան չի օգնել: Հարսանիքից հետո Քիմն ու Քանիեն մեղրամիսն անցկացնելու համար մեկնել են Իռլանդիա: BBC-ի փոխանցմամբ, զույգը Քորքի օդանավակայան է ժամանել մասնավոր ինքնաթիռով, որպեսզի բոլորից հեռու 5 օր ժամանակ անցկացնի: Իռլանդական մամուլի փոխանցմամբ, զույգը Castlemartyr Resort շքեղ հյուրանոցում նախագահական լյուքսն է վարձակալել եւ 10 այլ սենյակ:

Հյուրանոցից ոչ հեռու գտնվում է Էլվի քարանձավը, որը հայտնի է քարերով եւ քարանձավի ներսում թափվող ջրվեժով:

Ըստ Waterford Whispers News-ի, Քիմի հետույքը մնացել է այդ քարերի արանքում եւ նրան հնարավոր չի եղել դուրս բերել, ստիպված դիմել են փրկարարական ջոկատի օգնությանը:

Daily Mail-ի փոխանցմամբ, սա ակնհայտ հորինվածք է իռլանդական ոգով: Հրատարակությունը գրում է, որ համացանցը լի է «կեղծ» ականատեսներով, ովքեր իբրեւ Քիմին եւ Քանիեին տեսել են Իռլանդիայի տարբեր վայրերում: Եվ, հավանաբար, սա շարունակվելու է ամբողջ շաբաթ:

 



© NEWS.am STYLE