Ի գիտություն կանանց. մեղրամոմով մազահեռացում

20:08   29 մայիսի, 2014

Մեղրամոմով մազահեռացումը տարվա ցանկացած եղանակին արդիական ծառայություն է, որն առաջարկում են գրեթե բոլոր գեղեցկության սրահները: Այն մի շարք առավելություններ ունի եւ կարելի է նաեւ տնային պայմաններում կատարել: Պետք է միայն իմանալ, թե ինչպես է այն արվում, որպեսզի հնարավոր լինի խուսափել կոպիտ սխալներից:

Այս գործողության ամենամեծ դրական կողմը ֆինանսապես հասանելիությունն ու լավ արդյունքն է: Ծանոթանալով այս գործողության առավելություններին՝ շատ կանայք իրենց համար կբացահայտեն մշտապես սեքսուալ եւ գրավիչ լինելու հնարավորությունները: Տնային պայմաններում մեղրամոմով մազահեռացումը բավական տարածված գործողություն է եւ մի քանի փորձից հետո կարելի է հմտանալ այդ գործում:

Ինչպես տնային պայմաններում մեղրամոմով մազահեռացում կատարել:

Նախ հասկանանք, թե ինչ է հարկավոր այդ գործողության համար.

1. մեղրամոմը տաքացնող եւ հալեցնող սարք;

2. լայն եւ նեղ գլխիկներով մեղրամոմե քարթրիջներ (նեղ գլխիկովը նախատեսված է բիկինիի հատվածի համար);

3. մազահեռացման համար նախատեսված թղթե անձեռոցիկներ;

4. մարմնի յուղ (մեղրամոմի մնացորդները մարմնից հեռացնելու համար);

5. մանկական փոշի:

 

Երբ անհրաժեշտ ամեն ինչ ձեռքի տակ լինի, կարելի է անցնել մազահեռացման գործընթացին: Անհրաժեշտ է գործողությունից առաջ ուշադրություն դարձնել մաշկի վիճակին: Խորհուրդ է տրվում լոգանք ընդունել, այնուհետեւ լավ չորացնել մաշկը: Բացառել մազահեռացում կատարվող հատվածներում կրեմների եւ այլ կոսմետիկ միջոցների օգտագործումը: Հեռացվող մազերի երկարությունը 5-6 մմ-ից պակաս չպետք է լինի: Այդ ավելի լավ արդյունք կապահովի:

Եթե մազի երկարությունն ավելի կարճ լինի, ապա դրանք մեղրամոմով դժվար կլինի հեռացնել: Բայց շատ երկար մազերը նույնպես վնասում են գործողությանը, հատկապես, եթե բիկինիի հատվածում խորը մազահեռացում եք ծրագրում: Իսկ հիմա՝ մազահեռացման գործընթացի մասին:

1. Մեղրամոմով քարթրիջը տեղադրել հալեցնող սարքի մեջ, սարքը միացնել եւ թողնել 20-25 րոպե: Քարթրիջի վրայից չմոռանաք հեռացնել պաշտպանիչ շերտը:

2. Երբ մեղրամոմը բավականաչափ հալվի, սարքն անջատեք հոսանքից: Մի վախեցեք մեղրամոմով այլվելուց, քանի որ այդ հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն մեկ ժամից ավելի տաքացրած լինի: Որպեսզի տնային պայմաններում մեղրամոմով մազահեռացումն անթերի լինի, հարկավոր է մաշկը պատրաստել գործողությանը: Եթե այն դեռեւս խոնավ է, անհրաժեշտ է մանկական փոշի օգտագործել՝ նախապես մաշկը սպիրտով մաքրելով: Գործողության ընթացքում սա կարելի է մի քանի անգամ անել: Այդ հատկապես կարեւոր է առատ քրտնարտադրության դեպքում:

3. Որպեսզի մեղրամոմը քարթրիջի գլխիկից դուրս գա, այն մի քանի վայրկյան դեպի ներքեւ շրջեք, հետո քսեք մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ: Մեղրամոմի գծի երկարությունը պետք է թղթի երկարությունից շուրջ 1 սմ պակաս լինի:

4. Մեղրամոմի վրա փակցրեք մազահեռացման համար նախատեսված անձեռոցիկը, ձեռքով այն առավելագույնը ամուր նստացրեք մաշկի վրա, միաժամանակ ուշադիր եղեք, որպեսզի ներքեւի հատվածից 1 սմ-ի չափով տարածություն լինի: Այն անհրաժեշտ է անձեռոցիկը քաշելու համար:

5. Անձեռոցիկը հարկավոր է քաշել մազերի աճին հակառակ ուղղությամբ, այդ պատճառով անհրաժեշտ է այն բռնել ներքեւի հատվածից: Քաշել մաշկի երկայնքով, այլ ոչ թե դեպի վերեւ: Մնացած մազերը հեռացվում են նույն եղանակով, իսկ մաշկի վրա մնացած մեղրամոմը մաքրել նույն անձեռոցիկի օգնությամբ:

6. Գործողությունը շարունակվում է՝ մինչեւ վերջնական արդյունին հասնելը: Նույն անձեռոցիկը կարելի է այնքան օգտագործել, քանի դեռ մազերը դրա օգնությամբ լավ հեռացվում են: Եթե մեղրամոմը սառել է, կարելի է այն կրկին տեղադրել սարքի մեջ եւ շարունակել:

Տնային պայմաններում մեղրամոմով մազահեռացումը մի քանի գործողությունից հետո հաջող ընթացք կունենա: Մազահեռացումից հետո մաշկը սպիրտով մաքրեք եւ մեկ օր չթրջեք: Տնային պայմաններում մազահեռացման այս գործողությունը հարմար է, եթե այն օգտագործեք ոտքերի, ձեռքերի եւ թեւատակերի համար:

Իսկ բիկինիի հատվածում խորը մազահեռացումը հմտություն է պահանջում եւ այլ որակի մեղրամոմ, որը քսում եմ փայտիկների օգնությամբ, քիչ քանակով: Այդ հատվածի մազահեռացման համար լավ կլինի դիմել մասնագետի օգնությանը եւ ինքնուրույն չփորձարկել: Ասում են, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում, բայց վստահ եղեք, որ գեղեցկության օգտին այս զոհողությունը կհատուցվի, հատկապես, երբ միայնակ կլինեք ձեր տղամարդու հետ եւ կտեսնեք նրա հիացած հայացքը:

Աղբյուրը՝ sdama.ru



© NEWS.am STYLE