Բրյուս Ուիլիսը նորածին դստերն է ցուցադրել

14:08   28 մայիսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի սկզբին հոլիվուդյան 59-ամյա դերասան Բրյուս Ուիլիսը հինգերորդ անգամ հայր դարձավ:

Ճանաչված դերասանի կինը՝ 35-ամյա Էմմա Հեմինգը, լույս աշխարհ բերեց դստերը՝ Էվելին Պենն Ուիլիսին:

Էմման իր Instagram-ում փոքրիկի նոր լուսանկար է հրապարակել:

Հիշեցնենք, որ Բրյուս Ուիլիսն ու Էմմա Հեմինգը ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով: Զույգը հարաբերությունները պաշտոնականացրել է 5 տարի առաջ՝ 2009 թվականի մարտի 21-ին:

Նշենք նաեւ, որ դերասանուհի Դեմի Մուրի հետ ամուսնությունից Ուիլիսը երեք դուստր ունի: 25-ամյա Ռումեր Գլենը, 22-ամյա Սկաուտ Լյարուն եւ 20-ամյա Թալուլա Բելը խենթանում են հոր համար:



© NEWS.am STYLE