Կլաուդիա Շիֆերի Անգլիայի առանձնատունն այրվել է

11:02   29 մայիսի, 2014

Սուպերմոդել Կլաուդիա Շիֆերի եւ ռեժիսոր Մեթյու Վոնի առանձնատունը հրդեհի հետեւանքով լրջորեն վնասվել է: Daily Mail-ի փոխանցմամբ, Անգլիայի Սուֆոլք կոմսությունում գտնվող XVI դարի տունը, որտեղ ապրում են Վոնը, Շիֆերն ու նրանց երեք երեխաները, 50 հրշեջներ շուրջ ժամ շարունակ փորձել են փրկել:

43-ամյա Շիֆերի առանձնատունը գնահատվում է 5 մլն ֆունտ սթեռլինգ:

Հրդեհի առաջացման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Լրջորեն վնասվել են տան մի հատվածը, ծառայողական որոշ շինություններ, ժամացույցով աշտարակը եւ ախոռը: Առայժմ հայտնի չէ նաեւ, արդյո՞ք Կլաուդիա Շիֆերն ընտանիքի հետ այդ ժամանակ տանն է եղել:

Լուսանկարները՝ Albanpix-ի, PA



© NEWS.am STYLE