Արքայազն Ջորջն ամենաոճային երեխան է, Քիմ Քարդաշյանի դուստրը երրորդն է

14:01   29 մայիսի, 2014

10 ամսական արքայազն Ջորջն ամենաոճային երեխան է ճանաչվել: Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի որդին հաղթել է My1stYear.com կայքի անցկացրած հարցման արդյունքում, որտեղ հարցվածների 23 տոկոսը «ամենաոճային երեխա» է կոչել հենց փոքրիկ արքայազնին:

Երկրորդ տեղում Բեյոնսեի եւ Ջեյ Զիի դուստրն է՝ Բլյու Այվին, իսկ նրան հաջորդում է Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի դուստր Նորթը:

Երգչուհի Ալիշա Դիքսոնի դուստրը՝ Ազուրան, վարկանիշի չորրորդ հորիզոնականում է, իսկ Հարփեր Բեքհեմն ընդամենը 9 տոկոս ձայն է հավաքել եւ հայտնվել հինգերորդ տեղում:

Վարկանիշի վեցերորդ եւ յոթերորդ տեղերում են, համապատասխանաբար, Ռոշել Այզման Ալայա-Մեյի դուստրը եւ Քեյթ Ուինսլեթի որդին: Արքայազն Ջորջի զարմուհին՝ Զառա Ֆիլիփսի դուստր Միան, ութերորդն է: Իսկ աղյուսակի վերջին երկու տեղերում են հեռուստահաղորդավար Սայմոն Քոուելի որդին՝ Էրիկ Քոուելը, եւ ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի որդին՝ Քլեյը:

Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE