Սեքսուալ Ադրիանա Լիման սիրավեպ է սկսել Ջասթին Բիբերի հետ

17:10   29 մայիսի, 2014

Բրազիլական 32-ամյա մոդել Ադրիանա Լիման հանդիպում է Ջասթին Բիբերի հետ: Ըստ US Magazine-ի, աշխարհի ամենասեքսուալ մոդելներից մեկը սիրավեպ է սկսել կանադական երգչի հետ, ով նրանից փոքր է 12 տարի: Այս մասին տեղեկացրել են զույգի մտերիմ շրջապատից:

Ջասթին Բիբերին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ 20-ամյա արտիստը հարաբերություններ է սկսել վերջերս ապահարզանի գործընթաց սկսած մոդելի հետ, ով երկու դուստր ունի: Աստղերը հանդիպել են Կաննում կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ եւ ամբողջ երեկոյի ընթացքում միմյանցից աչք չեն հեռացրել:

Ավելի ուշ նրանք սկսել են զրուցել, եւ ակումբից Ադրիանան հեռացել է արդեն ոչ մենակ: Աղբյուրի հավաստմամբ, Ադրիանան եւ Ջասթինը գիշերը միասին են անցկացրել:



© NEWS.am STYLE