Ջենիֆեր Լոպեսի ընկերը երգչուհուն «դավաճանել է» տրանսսեքսուալի հե՞տ

16:31   29 մայիսի, 2014

Ջենիֆեր Լոպեսի 27-ամյա ընկեր Կասպեր Սմարթը տհաճ իրավիճակում է հայտնվել: NY Daily News-ը պարզել է, որ երիտասարդը Ջեյ Լոյի թիկունքում սիրախաղ է արել տրանսսեքսուալի հետ:

Տրանսսեքսուալ մոդել Սոֆի Վիսսան փորձում է աստղերի կյանքի մասին պարբերականներից մեկին վաճառել Կասպեր Սմարթի հետ իր «հարաբերությունների» մանրամասները: Նրանք ծանոթացել են անցյալ շաբաթ, Instagram-ի միջոցով: Հենց այդ կայքում էլ Կասպերն ու Սոֆին անպարկեշտ բնույթի հաղորդագրություններ են փոխանակել: Սոֆին պնդում է, որ կարող է տրամադրել իրենց նամակագրության պատճենները: Իսկ Կասպերը, ենթադրաբար, իր համակարգչից ջնջել է այդ նամակագրությունը:

Կասպեր Սմարթ


Սոֆի Վիսսա


TheDirty.com-ի խմբագիրը (հենց նրա հետ է Սոֆին կապ հաստատել) նշել է. «Ես կարող եմ հաստատել, որ նրա մոտ Սմարթի մերկ լուսանկարներ կան: Կասպերը նույնպես Վիսսայի այդպիսի նկարներ ունի»:

Անձը, ով պնդում է, որ ինքը Կասպեր Սմարթն է, Սոֆիին գրել է. «Իսկ ես կարծում էի, որ դու նիհարիկ, մեծ կրծքով ասիական աղջիկ ես: Հա-հա-հա… Իսկ դու այդպիսին չես»:

Կասպեր Սմարթն ու Ջենիֆեր Լոպեսը


Նույն անձը Վիսսայից որեւէ բաց լուսանկար է խնդրել, եւ մոդելն ուղարկել է այն:

Երբ լրագրողները մեկնաբանություն ստանալու ակնկալիքով դիմել են Սմարթի ներկայացուցիչներին, Instagram-ի նրա էջը փոխվել է: Այնտեղից ջնջվել են Ջենիֆեր Լոպեսի հետ համատեղ լուսանկարներն ու տեսանյութերը: Ջեյ Լոյի սիրելիի մամուլի խոսնակը նաեւ նշել է, որ Սմարթը «կլոն» ունի:

Սակայն Սոֆին պնդում է, որ հաղորդագրություններն իրեն ուղարկվել են հենց Սմարթի պաշտոնական էջից: Հիմա Վիսսան հույս ունի այս ամբողջ պատմությունը՝ լուսանկարներով հանդերձ, կլորիկ գումարով վաճառել:

Լոպեսի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել երգչուհու ընկերոջ արարքը:



© NEWS.am STYLE