74-ամյա Թինա Թյորները հերքել է ուղեղի կաթվածի մասին լուրերը

17:37   30 մայիսի, 2014

Ճանաչված երգչուհի Թինա Թյորները հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով լուրերն այն մասին, թե ուղեղի կաթված է ստացել: Այս մասին տեղեկացնում է Independent-ը:

Գերմանական լրատվամիջոցներն օրերս տեղեկացրել էին, թե 74-ամյա արտիստուհին, ով ներկայում Ավստրիայում հանգստանում է, շտապ հոսպիտալացվել է:

Հիշեցնենք, որ ճանաչված երգչուհին եւ նրա սիրելին՝ Էրվին Բախը, անցյալ տարվա հուլիսին ամուսնացան: Թինայի եւ նրանից 20 տարի փոքր Էրվինի հարսանիքը կայացավ Ցյուրիխի լճի ափին:



© NEWS.am STYLE