Ամառային գրագետ դիմահարդարում. ո՞րն է այն

19:36   30 մայիսի, 2014

Գաղտնիք չէ, որ տարվա յուրաքանչյուր եղանակ յուրահատուկ կերպով է ազդում մեր մաշկի եւ առողջության վրա, այդ իսկ պատճառով սեզոնի հետ մեկտեղ՝ պետք է փոխել մեր մաշկի եւ մարմնի հանդեպ տարվող խնամքի եղանակն ու ձեւերը։ Այսօր կխոսենք ամառային գրագետ եւ ճիշտ դիմահարդարման մասին, որը թույլ կտա ձեզ խուսափել տհաճ անակնկալներից։


Իրականում, մասնագետները խորհուրդ չեն տալիս ամռանը շատ շպարվել, քանի որ տաք եղանակից ցանցակած դիմահարդարում տուժում է։ Ո՞րն է լուծումը։ Մասնագետները խորհուրդ են տալիս դեմքը մաքրող լուծույթներ գնելիս ուշադրություն դարձնել, որպեսզի այն լինի նուրբ եւ զգայուն մաշկի համար, չպարունակի սպիրտ, այլ պատրաստված  լինի բույսերից։

Դեն նետեք դեմքի բոլոր քսուքները, որոնք գնել եք ձմռանը։ Ամռանը պետք է օգտագործել  արեւապաշտպան քսուքներ, որոնք ցանկալի է որ լինեն ոչ թե սնուցող, այլ խոնավեցնող։

Անցնենք շպարին։ Ամռանը խորհուրդ է տրվում որքան հնարավոր է քիչ դիմահարդարում անել։ Փառք Աստծո, նորաձեւ է մինիմալիստական՝ դիմահարդարում՝ առանց դիմահարդարման ոճը, եւ մեր աղջիկները վերջապես կազատվեն անտեղի երեկյան շպարից՝ նախապատվությունը տալով թեթեւ գույներին։



© NEWS.am STYLE