Բուսակերները սեքսի հետ խնդիր չունեն

00:25   28 նոյեմբերի, 2012

Մարդիկ, ովքեր գերադասում են բուսական սնունդը, շատ ավելի երկար են մնում ակտիվ սեռական հարաբերություններում, քան մսակերները։ Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները։

Ըստ ЕвроСМИ-ի, այս հետազոտության հեղինակ Մայքլ Վասերմանը գիտափորձով սկսել է զբաղվել, երբ դեռ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի ուսանող էր։ Վասերմանը մի խումբ գաղափարակիցների հետ 11 ամսվա ընթացքում հետազոտել է Ուգանդայի Ազգային զբոսայգու կարմիր կոլոբուս կապիկների պահվածքը։ Պարզվել է՝ որքան հաճախ են կապիկներն ուտում Millettia dura ծառի տերեւներ, որոնք պարունակում են էստրոգենին նմանվող միացություններ, այնքան ավելի մեծ խտությամբ էր նրանց օրգանիզմը էստրադիոլ (սեռական հորմոն) եւ կորտիզոլ (սթրեսի հորմոն) պարունակում։ Կենդանիների հորմոնալ մակարդակի տվյալ փոփոխությունների արդյունքում զուգավորման ակտն ավելի հաճախակի էր տեղի ունենում, իսկ միմյանց մաքրելու գործընթացը պակասում էր։

Ըստ ամերիկյան գիտնականների, մսի, ձվի եւ կաթնամթերքի հաճախակի օգտագործումը մարդկանց մոտ բարձրացնում է խոլեստերինի պարունակությունը։ Իսկ ինտիմ դաշտի խնդիրները կապված են անոթների խցանման եւ սեռական օրգաններում արյան շրջանառության դանդաղեցման հետ։ Բուսակերները, բացի այդ, չեն բախվում ավելորդ քաշից առաջացած խնդիրներին եւ չեն մտնում սրտի հիվանդությունների, շաքարախտի, քաղցկեղի եւ ինսուլտների հետ կապված ռիսկային խմբերի մեջ։



© NEWS.am STYLE