Ի գիտություն աղջիկների. ինչպես շուրթերը փքված դարձնել

19:10   2 հունիսի, 2014

Փքված, հյութեղ շրթունքները միշտ զգացմունքայնության եւ սեքսուալ ձգողականության խորհրդանիշ են համարվել եւ շատ աղջիկների երազանքն են։

Ձեր շուրթերը շատ բարա՞կ եք համարում։ Ինչպե՞ս բարակ շրթունքները մեծ ու գայթակղիչ դարձնել։

Նախքան շրթներկ կամ փայլ քսելը, օրը սկսեք ատամի փափուկ խոզանակով շրթունքները մերսելով։ Թեթեւ «գրգռող» գործողությունը կնպաստի դրանց ծավալ հաղորդելուն։ Եթե այդ մերսումը մեղրով կատարեք, ապա սնուցող գործողությունը հնարավորություն կտա մոռանալ չորությանն ու թեփոտման մասին։

Դեկորատիվ կոսմետիկայից անհրաժեշտ է բեժ գույնի մատիտ, որով հարկավոր է գծել շրթունքները՝ բնական եզրագծից մի փոքր վերեւ, եւ բաց գույնի շրթներկ, եթե nude դիմահարդարում եք կատարում։

Եթե վառ գույնի շրթներկ եք օգտագործում, անգույն կամ նույն գույնի մատիտով գծեք ցանկալի եզրագիծը, շրթունքների մեջտեղը շրթներկ քսեք, իսկ վրայից «խոնավության» էֆեկտով փայլ։ Ծավալի շարունակական արդյունքն ապահոված է։

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE