Մոնակոյի իշխան Ալբերն ու իշխանուհի Շառլենն իրենց առաջնեկին են սպասում

13:25   31 մայիսի, 2014

Մոնակոյի 56-ամյա իշխան Ալբեր II-ի կինը՝ Շառլենը, հղի է: Ըստ public.fr-ի, Գրիմալդի իշխանական տունը պաշտոնապես հաստատել է այս տեղեկությունը՝ հայտարարություն հրապարակելով. «Մոնակոյի իշխանն ու իշխանուհին երջանիկ են հաղորդել, որ Մոնակոյի իշխանուհին առաջնեկին է սպասում: Երեխայի ծնունդը սպասվում է այս տարեվերջին»:

Առայժմ հայտնի չէ, տղա՞ է նա, թե՞ աղջիկ: Ամեն դեպքում, խաղահրապարակում նա խաղընկեր կունենա: Ալբերի զարմուհին՝ Շառլոտ Կազիրագին, անցյալ տարվա դեկտեմբերին որդի ունեցավ դերասան Գադ Էլմալեխից, իսկ 2013-ի մարտին որդի էր ունեցել նաեւ իշխանի զարմիկը՝ Անդրեա Կազիրագին:

Ըստ purepeople-ի, մեկ տարի առաջ ՀԱՀ-ից լողի օլիմպիական չեմպիոն 30-ամյա Շառլեն Ուիթսթոքը խոստովանել է, որ դեմ չէր լինի մայր դառնալ. «Հիմա ես ընտանիք ունեմ եւ կարծում եմ, որ երեխաներ կծնվեն: Ես ինքս ինձ ամենեւին չեմ ճնշում: Եթե այդ տեղի ունենա, ուրեմն այդպես է պետք»:

Ալբեր II-ն իշխանական գահին բարձրացել է 2005 թվականի նոյեմբերին, այն բանից հետո, երբ ապրիլին վախճանվեց նրա հայր Ռենյեն: Լողորդ Շառլեն Ուիթսթոքն Ալբերի հետ ամուսնացավ 2011 թվականի հուլիսի 1-ին:

Նշենք, որ Ալբերը, ի տարբերություն Շառլենի, երեխաներ ունի: Նա արտամուսնական դուստր ունի՝ Ժասմին Գրեյս Գիմալդին, ով արդեն 22 տարեկան է, ինչպես նաեւ որդի՝ Ալեքսանդր Կոստը, ով 10 տարեկան է:



© NEWS.am STYLE