Թեսթ. արդյոք դյուրին է ձեզ վիրավորելը

10:09   3 հունիսի, 2014

Բարի լույս, երկիր: Խոսենք վիրավորանքի մասին։ Ցանկացած մարդու կարելի է վիրավորել, միայն թե մեկին հեշտությամբ, իսկ մյուսի դեպքում պետք է իսկապես շատ խորը վիրավորել: Ներել նույնպես կարողանում են ոչ բոլորը կամ ոչ անմիջապես, իսկ որոշները չեն հանգստանում, մինչեւ վրեժ չեն լուծում։ Մարդկանց ո՞ր տեսակին եք դուք պատկանում։ Երկա՞ր եք հիշում վիրավորանքը։ Անցեք այս թեսթը եւ ստացեք հարցի պատասխանները։

Թեսթի հարցերը

Հարցերին պատասխանեք «այո» կամ «ոչ», իսկ եթե կասկածում եք, պատասխանեք «չգիտեմ, տարբեր է լինում»։

1. Դյուրի՞ն է փչացնել ձեր տրամադրությունը։

2. Երկա՞ր եք հիշում վիրավորանքը։

3. Երկա՞ր եք մտահոգվում մանր տհաճությունների համար (ինչ-որ մեկի անբարյացկամ հայացք, նկատողություն եւ այլն)։

4. Կարո՞ղ եք երկար մնալ այնպիսի իրավիճակում, երբ ոչ ոքի հետ խոսելու ցանկություն չկա։

5. Հեշտությա՞մբ եք շեղվում կողմնակի խոսակցությունների եւ աղմուկի պատճառով:

6. Կարո՞ղ եք երկար ժամանակ վերլուծել մտահոգությունները, զգացմունքները, արարքները։

7. Հաճա՞խ եք գործում պահի ազդեցությամբ։

8. Հաճա՞խ եք մղձավանջներ տեսնում։

9. Անհանգստացնո՞ւմ է ձեզ այն միտքը, որ ինչ-որ առումով վատն եք մյուսներից։

10. Հաճա՞խ եք տրամադրության վայրիվերումներ ունենում։

11. Պատահո՞ւմ է, երբ վեճի ժամանակ փոխվում է ձեր ձայնի հնչերանգը։

12.Դյուրի՞ն է ձեզ հունից հանելը։

13. Ոչինչ չի՞ կարող շտկել ձեր անկումային տրամադրությունը։

14. Հաճա՞խ եք նյարդայնանում, երբ ձեզ չեն հասկանում։

Թեսթի արդյունքները

Հաշվեք հավաքած միավորները։

«Այո» պատասխանի համար՝ 0 միավոր

«Չգիտեմ, տարբեր է լինում»՝ 1 միավոր

«Ոչ» պատասխանի համար՝ 2 միավոր

Եթե դուք հավաքել եք.

23-28 միավոր - ձեզ դժվար է նեղացկոտ անվանել։ Ձեր հոգեվիճակը հազվադեպ է փոխվում՝ կապված իրավիճակի հետ։ Դուք հեշտությամբ եք ներում փոքր վիրավորանքները, հիշաչար չեք։

17-22 միավոր - դուք մի քիչ նեղացկոտ եք։ Բնավորության այս գիծը ձեզ բավական ծանր պահեր է պատճառում։ Դուք հեշտությամբ կարող եք կոպտել ձեզ վիրավորողին։ Դրա համար հաճախ կոնֆլիկտ եք ունենում տանը եւ աշխատավայրում։

0-16 միավոր - դուք նեղացկոտ եք, վրիժառու, ձեր տրամադրությունը հաճախ փոխվում է, եւ ցավագին եք արձագանքում ձեր հանդեպ շրջապատի վերաբերմունքին։ Անհրաժեշտ է ինքնադաստիարակությամբ զբաղվել։ Եվ որքան քիչ միավորներ եք հավաքել, այնքան արագ պետք է գործեք։

Աղբյուրը՝ nazakate.ru



© NEWS.am STYLE