Թեսթ. դուք եւ առողջությունը

10:08   4 հունիսի, 2014

Դե ինչ, երկիր, ստուգե՞նք մեր առողջությունը: Բոլորս գիտենք, որ հարկավոր է պահպանել առողջությունը: Հասկանում ենք, որ ավելի դյուրին է կանխարգելել հիվանդությունը, քան հետո բուժել այն: Բայց հաճա՞խ ենք մենք պրոֆիլակտիկ նպատակներով դիմում բժշկի: Իսկ ինչպես եք դուք վերաբերվում ձեր առողջությանը, կօգնի բացահայտել այս թեսթը:

1. Ձեր սիրելի ըմպելիքը:

ա) ջուր (4);

բ) բնական հյութեր (5);

գ) գազավորված ըմպելիքներ (3);

դ) գինի (2);

ե) գարեջուր (1);

զ) օղի (0):

2. Ինչպե՞ս եք վերաբերվում յուղոտ ուտելիքին:

ա) սիրում եմ (0);

բ) տանել չեմ կարողանում (5);

գ) կախված է նրանից, թե ինչ (2):

3. Եթե անքնություն ունեք, դուք.

ա) նույնիսկ չգիտեք, թե ինչ է այդ (5);

բ) վեր եք կենում եւ չեք փորձում քնել (1);

գ) անմիջապես քնաբեր եք խմում (0);

դ) ինչ-որ բան եք կարդում (3);

ե) հեռուստացույց եք միացնում (2):

4. Եթե որեւէ գանգատ չունեք, բժշկի այցելո՞ւմ եք:

ա) այո, կանոնավոր կերպով (5);

բ) ցանկանում եք եւս մեկ անգամ լսել, որ առողջ եք (4);

գ) ոչ, այդ բժիշկներն անպայման որեւէ հիվանդություն կգտնեն (1);

դ) ոչ, բայց այդ ժամանակավոր է (2);

ե) տանել չեմ կարողանում բժիշկներին (0):

5. Եթե ինչ-որ բան ցավում է, անմիջապես դիմո՞ւմ եք բժշկի:

ա) իհարկե (5);

բ) այո, բացի ատամնաբույժից (3);

գ) եթե շատ է ցավում (4);

դ) ձգում եմ ժամանակը, գուցե ինքնուրո՞ւյն անցնի (0):

6. Մարզվո՞ւմ եք:

ա) կանոնավոր կերպով (5);

բ) երբեմն վազում եմ (4);

գ) միայն արձակուրդի ժամանակ (2);

դ) դրա համար ժամանակ չունեմ (1);

ե) Աստված մի արասցե (0):

7. Դեղեր ընդունո՞ւմ եք:

ա) ինձ այդ հարկավոր չէ (5);

բ) եթե բժիշկն է նշանակում (4);

գ) այո, կանոնավոր, ինքս եմ իմ բժիշկը (1);

դ) ոչ, եթե անգամ բժիշկը պնդում է (0):

8. Եթե վատ տրամադրություն ունեք, դուք.

ա) գնում եք զբոսնելու (5);

բ) ձեր ներսում եք անհանգստանում (0);

գ) մտերիմների վրա եք զայրանում (2);

դ) հանգստացնող միջոցներ եք ընդունում (1):

Իսկ հիմա հաշվեք միավորները

0-8 միավոր

Դուք ընդհանրապես չեք մտածում ձեր առողջության մասին: Ժամանակի ընթացքում կարող եք ափսոսել դրա համար:

9-19 միավոր

Դուք այն մարդկանցից եք, ովքեր ժամանակ չեն ունենում իրենց առողջությամբ զբաղվելու: Չնայած հասկանում եք, որ այդ վատ է: Հետաձգեք բոլոր գործերը եւ այցելեք բժշկին:

20-30 միավոր

Դուք, բարեբախտաբար, հրաշալի հասկանում եք, որ ամուր առողջությունից ավելի կարեւոր բան չկա: Ձեզ ծանոթ է նաեւ առողջ կենսակերպը:

31-35 միավոր

Ձեզ չի՞ թվում, որ չափազանց շատ եք անհանգստանում ձեզ համար:

Ավելի քան 35 միավոր

Մի մոռացեք այն մասին, որ կասկածամտությունը հաճախ ավելի վտանգավոր է, քան հենց հիվանդությունը:

Աղբյուրը՝ nazakate.ru



© NEWS.am STYLE