13:07 2 հունիսի, 2014Ռուսական շոու-բիզնեսում լուրեր են շրջանառվում, թե երգչուհի Գլյուկոզայի կարողությունը հարվածի տակ է։ Ինչպես գրում է «Дни»-ն, նրա ամուսինը՝ գործարար Ալեքսանդր Չիստյակովը, լուրջ խնդիրներ ունի՝ կապված իր բիզնեսի հետ։
Ըստ այդ լուրերի՝ Բրիտանական Վիրջինյան կղզիների Բարձրագույն դատարանն իբրեւ թե պարտավորեցրել է երգչուհու ամուսնու ընկերությանը վերադարձնել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջը՝ Ելենա Բատուրինային, 4,5 միլիոն եվրո։ Ինքը՝ Բատուրինան, պահանջում է 100 միլիոն եվրո եւ, ինչպես ասում են, նա դրա համար ունի բոլոր իրավունքները։ Իբրեւ թե 2007 թվականին Չիստյակովը դիմել է Բատուրինային՝ առաջարկելով ներդրումներ կատարել Մարոկկոյում խոշոր համալիրի կառուցման ծրագրում։ Բատուրինան գումարը տվել է, իսկ համալիրը մինչ օրս թղթի վրա է։ Փոխարենը, խոսակցություններ կան, որ Ալեքսանդրը սիրելիի համար շքեղ առանձնատուն է կառուցել Իսպանիայում։ Ի դեպ, թե' երգչուհին, թե' նրա ամուսինը այս տեղեկությունները չեն հաստատել։
Նշենք, որ Նատալյան եւ Ալեքսանդրը միասին են արդեն ութ տարի։ Նրանք երկու դուստր ունեն՝ 7-ամյա Լիդիան եւ 2,5 տարեկան Վերան։