14:32 2 հունիսի, 2014Երգահան եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի նախկին կինը՝ Յանան, ամուսնացել է։ Հիշեցնենք, որ Կոնստանտինը վերջերս էր ամուսնալուծվել Յանայից, իսկ վերջինս էլ դրանում մեղադրել էր երգչուհի Վերա Բրեժնեւային։ Մելաձեն, սակայն, դեռ հերքում է, որ 20 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է կնոջից Վերայի պատճառով։

Յանան այժմ ամուսնացել է սիրելի տղամարդու հետ։ Ուրախալի լուրը հայտնել է նրա ավագ դուստրը՝ Ալիսան։ Նա սոցցանցում հրապարակել է լուսանկար, որում կապույտ կարճ զգեստով է՝ սպիտակ լիմուզինի ֆոնին, իսկ ձեռքին ծաղկեփունջ կա։ Ալիսան գրել է նաեւ, որ լուսանկարն արվել է մոր հարսանիքի ժամանակ։

Հիշեցնենք, որ Յանան Կոնստանտին Մելաձեի հետ ամուսանացած է եղել շուրջ 20 տարի։ Նրանք երեք երեխա ունեն՝ 14-ամյա Ալիսան, 10-ամյա Լիան եւ 9-ամյա Վալերին։
«Եթե Կոստյան չգնար, ես երբեք չէի հանդիպի այն տղամարդուն, ում հարգում եմ եւ սիրում։ Բայց չեմ ցանկանում նայել դեպի ապագան։ Ես, ինչպես սամուրայ, սովորել եմ զգալ կյանքը ամեն շնչով»,-ավելի վաղ հայտարարել էր Յանան։
Աղբյուրը՝ «Дни»