11:05 3 հունիսի, 2014Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը գողերի թիրախում է հայտնվել: Օրերս 21-ամյա աստղի առանձնատունը կողոպտել են:

Գողերը տարել են բազմաթիվ ոսկյա զարդեր, ինչպես նաեւ շուրջ 110 հազար դոլար արժողությամբ Maserati Quattroporte 2014 ավտոմեքենան, որը երգչուհին վերջերս էր ձեռք բերել:

Ինչպես հաղորդում է Time-ը, Լոս Անջելեսի ոստիկանությունը ենթադրում է, որ չարագործները եղել են կին եւ տղամարդ, որոնք վաղուց հետեւել են երգչուհուն:
Հիշեցնենք, որ Մայլի Սայրուսին արդեն երկրորդ անգամ են կողոպտում: Անցած տարի նրա առանձնատնից գողացել էին դիզայներական պայուսակներ եւ ոսկյա զարդեր՝ պատճառելով երգչուհուն 100 հազար դոլարի վնաս:
