Ցամաքային զբոսանավ Airstream-ից

20:30   27 նոյեմբերի, 2012

Աշխարհահռչակ Airstream ընկերությունը մարդկանց նվիրում է իր նոր գլուխգործոցը՝ Land Yacht ցամաքային զբոսանավը։ Ստեղծագործությունը պատկանում է նաեւ Officinia Italiana Design դիզայնի ստուդիային։  Ձեւավորման համար օգտագործվել են միայն ամենաորակյալ եւ ամենագեղեցիկ նյութերը՝ սպիտակ դուռ, տեքի, կաշի։ Զբոսանավի ներսում հարմարավետ կարող է տեղավորվել հինգ մարդ, կա ննջասենյակ, լոգարան եւ խոհանոց։

Ըստ РБК-ի, նորույթը պաշտոնապես կցուցադրվի ԱՄՆ-ում նոյեմբերի վերջին՝ National RV Trade Show ցուցահանդեսին։ Land Yacht-ն իսկապես շատ նման է զբոսանավի, թեեւ իրականում այն կցասայլ է։ Ձեւը, ներքին հարդարանքը, ձեւավորման տարրերը՝ ամեն ինչ հաստատում է, որ Land Yacht-ը ստեղծված է ջրի մակերեսը ճեղքելու համար, սակայն իրականում նրանով կարելի է ճանապարհորդել միայն ցամաքում։

Ցամաքային զբոսանավի արժեքը ճշտված չէ։



© NEWS.am STYLE